f

Անկախ

Բայդենի կինը պատմել է, թե ինչու է նախագահի երդմնակալության համար ընտրել Markarian ապրանքանիշի հանդերձանքը


ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հունվարի 26-ին այցելել է Ամերիկյան պատմության Սմիթսոնյան ազգային թանգարան, որտեղ ներկայացվել է Markarian ապրանքանիշի հանդերձանքը, որով նա մասնակցել էր ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, գրում է wwd.com-ը:

«Հագուստը արվեստ է... ժամանակի կոնկրետ պահի դրսևորում։ Այն պատմություն է»,- ասել է Բայդենը թանգարանում ունեցած ելույթում։

Միացյալ Նահանգների առաջին տիկինը բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնու երդմնակալության համար ընտրել քիչ հայտնի Markarian ապրանքանիշի հագուստը։ Նրա խոսքով՝ ապրանքանիշի դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլը «սկսնակ էր, երիտասարդ, փոքր թիմի ղեկավար՝ մեծ գաղափարներով»:

«Նրա դիզայնը թվում էր միաժամանակ և՛ հավերժական, և՛ նոր», - պատմել է Բայդենը:

Նա նաև նշել է նորաձևության փոփոխվող դերն իր կյանքում՝ առաջին տիկին դառնալու օրոք։

«Երբ ես դարձա առաջին տիկին, ես գիտեի, որ մարդիկ ավելի շատ կսկսեն ուշադրություն դարձնել նրան, թե ինչ եմ կրում: Եղել են պահեր, երբ ես ուրախ էի այս ուշադրության համար, քանի որ գիտեի, որ իմ հագուստը կարող է օգնել ինձ ինչ-որ կարևոր բան ասելու։ Ինչպես օրինակ, երբ ես քվեարկության օրը (2020 թվականին) կրում էի Vote կոշիկները, իսկ մեր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ Love բաճկոնը»,- պատմել է Ջիլ Բայդենը:

Հավելենք, որ Markarian ապրանքանիշն անվանվել է «Մարգարյանի գալակտիկաներ»-ի պատվին: Այն ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային քանակով միջուկ ունեցող գալակտիկաների դաս է, որը հայտնաբերել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանը 20-րդ դարի 60-ական թվականներին։
 

Ջիլ Բայդեն Ջո Բայդեն Աշխարհում Markarian ապրանքանիշ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին