f

Անկախ

Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան. Անդրանիկ Թևանյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին ոչ միայն վնաս տվեց՝ 44–օրյա պատերազմ ու պարտություն բերելով, այլ շատ ավելի մեծ վնաս է տալիս իր այս քաղաքականությամբ․

  1. Նիկոլ Փաշինյանը Պրահայում Մակրոնի, Միշելի, Ալիևի ներկայությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ինչը հնարավորություն է տվել Ադրբեջանի նախագահին փակել Լաչինի միջանցքը, այսինքն՝ միջազգային հանցագործության դիմել՝ ՀՀ ղեկավարի որոշմանը հղում անելով․ եթե Արցախն ադրբեջանական է համարում Փաշինյանը, ապա Ալիևը կարող է փակել «իր» Ղարաբաղի ճանապարհը, պահանջել հանքերի չշահագործում և հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին,

2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ՝ կշեռքի տարբեր նժարներին դնելով սեփական անվտանգությունն ու մեր երկրի գոյությունը․ ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը պետք է SOS լինի հայ ժողովրդի համար,

  1. Փաշինյանն Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ անցել է Արևմուտքի կողմը՝ Հայաստանից ու Արցախից ռուսական զինված ուժերի դուրս բերման քաղաքականություն վարելով, ինչն ուղիղ ճանապարհ է թուրք–ադրբեջանական ներխուժման համար․ ամբողջությամբ արևմտյան ճամբարում գտնվող Վրաստանն ու Թուրքիայի եղբայր Ադրբեջանն ավելի հավասարակշռված դիրք են բռնել ուկրաինական ճգնաժամի հարցում, քան պաշտոնական Երևանը, որը բացահայտ թշնամական վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ,

4․ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն (հատկապես Սյունիքի մասով) են, որոնք դեմ են Հայաստանում արևմտյան ցանկացած տիպի դիտորդական առաքելության՝ դա համարելով սպառնալիք իրենց շահերին, սակայն Փաշինյանը մերժում է ռուսական պատրոնաժով դիտորդական առաքելությունը, ռազմատեխնիկական օժանդակությունը, ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, որևէ քայլ չի անում Իրանի հետ ռազմաքաղաքական մերձեցման ուղղությամբ, բայց կողմ է արտահայտվում ԵՄ դիտորդներին, ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածքում ԵՄ դիտորդություն՝ իր այդ մերժումը հաղթաթուղթ դարձնելով «գետնի վրա» հարց լուծող ՌԴ–ի ու Իրանի հետ բանակցություններում ու փորձելով Մոսկվայում, Թեհրանում միավորներ հավաքել Երևանի հաշվին, ինչի հնարավորությունը Փաշինյանը լիուլի տալիս է Ալիևին։

  1. Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ստացվում է, որ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը ․․․ Թուրքիան է»։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին