f

Անկախ

Զորամասում աշխատող հավաքարարը ավելի շատ աշխատավարձ է ստացել, քան առաջնագծում գտնվող տղաները. Արթուր Վարդանյան


Անկախը զրուցել է Արցախյան պատերազմների մասնակից, ադրբեջանցիների հետ շփման գծին մարտական հերթապահություն իրակնացնող «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի հետ:

-Քրիստինե Գրիգորյանը՝ նախկին ՄԻՊ-ը կգլխավորի արտաքին հետախուզության ծառայությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս նորությունը: Կարդարացնի՞ իրեն այս պատասխանատու պաշտոնում նախկին ՄԻՊ-ը:

-Քրիստինե Գրիգորյանը նույնքան փորձ ունի արտաքին հետախուզության, կամ որևէ այլ ռազմական կառույցի հետ, որքան ես և դուք տիեզերագնաց լինելու մեջ։ Հայրս հետախույզ է եղել և Արցախյան պատերազմի ժամանակ մինչև իր զոհվելը բանակի և ռազմական հետախուզության հիմքերում է եղել։

Մենք աշխարահրչակ հետախույզներ ենք ունեցել, որոնք աշխարհի մակարդակով պատմություն են փոխել, իսկ այսօր մեր հայրենիքի,Արցախի համար օրհասական պահին այս նշանակումը առնվազն անընդունելի է։ Չկա մի պետություն, որտեղ արտաքին հետախուզության պետ նշանակվի այդ ոլորտում մինիմալը ռազմական փորձ չունեցող որևէ անձ։ Քրիստինե Գրիգորյանը քաղաքացիական անձ է, ով չի կարող իրեն արդարացնել այդպիսի պատասխանատու պաշտոնում, որտեղ ամեն մի որոշում ուղղակի ազդեցություն է ունենալու մեր պետության անվտանգության վրա։ Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ սա քաղաքական պաշտոն չէ, այլ ռազմական և ձախողման դեպքում մենք ունենալու ենք հերթական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Քրիստինե Գրիգորյանը անմիջապես պատասխանատու է լինելու սահմանին կանգնած զինվորի կյանքի համար։ Հաշվի պետք է առնել նաև այն, որ արտաքին հետախուզության տրամադրության տակ են գտնվում այնպիսի տեղեկություններ, որոնց արտահոսքը ուղղակի հարվածի տակ կդնի և հետախույզներին և մեր ամբողջ ռազմական ստրուկտուրան ու մարտավարությունը։Կարդարացնի՞ իրեն, թե՞ ոչ՝ միանշանակ ոչ:

-Գեղարքունիքի մարզում տանսհգինգ զինվորների ողջ-ողջ այրվելը, կառավարության կողմից դա որպես զինվորականների անփությություն որակելը շատերը մեկնաբանում են որպես բանակը կազմալուծելու հստակ քաղաքականություն: թե իսկապես գործ ունենք բանակում անփութության հետ, ինչի հետևանքով էլ ունենում ենք այս մահերը:

- Բանակում իբր թե անփութության հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը՝ առանց պատերազմական գործողություններին մասնակցության, ինչի մասին են խոսում: Բանակում անփութություններ քիչ են լինում և շատ ժամանակ այդ անփութությունները գալիս են վերադասի կողմից։ Ոչ մի զինվոր, կամավոր կամ պայմանագրային զինծառայող չպետք է տուժի վերադասի կամ ղեկավար անձերի սխալ որոշումներից, որոնք էլ շատ ժամանակ պատճառ են դառնում դժբախտ հետեվանքների՝ պատերազմական և ոչ պատերազմական իրավիճակներում։  Տղերքը կներեք, յոլա են գնում մինիմալ հնարավորություններով և փորձում են հնարավորինս ճիշտ օգտագործել իրենց ունեցածը կամ իրենց տրամադրվածը: Բայց կան դեպքեր, որոնք ամբողջ բանակում այնպիսի իրավիճակ են ստեղծում, որտեղ կորցնում ենք մեր տղաներին, մինչդեռ սխալները շարունակվում են։ Բանակում պետք է լինեն մասնագիտացված զինվորականներ, այլ ոչ թե յոլա գնալու մասնագետ ղեկավարներ։

Եկեք հասկանանք, որ թշնամին օգտվում է այդպիսի իրավիճակներից և մենք ունենում ենք հերթական անդառնալի կորուստները։ Մենք մի քանի օր առաջ ունեցանք անդառնալի կորուստ՝ 15 զինվոր զոհվեց, իսկ մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներ ստացան։ Հասկանում եք, որ մեկ այլ բան է զոհվել ռազմի ճակատում պաշտպանելով հայրենիքդ և ընտանիքդ, մեկ այլ բան է զոհվել և ընտանիքդ չիմանա թե ինչու կամ ինչպես զոհվեցիր ոչ պատերազմական վիճակում։ Դաժան է շատ, երբ ամեն անգամ կարծես փորձեն ժողովրդին ապացուցեն, որ ամեն ինչ «իզուր» է:

-Արդյոք անփութությունը բանակում հատուկ է ստեղծվում, շատերը խոսում են, որ սա բանակը կազմալուծելու հստակ գործընթաց է ու փաստացի Թուրքիայի պահանջի իրագործում : Զուգահեռներ են տանում նաև Ալեքսանդրապոլի պայմանագրում Հայաստանին վերաբերող կետերի իրագործման հետ:

-Շատերն են արդեն խոսում, որ այո, ըստ մեր տեսած քայլերի և ըստ օդից կախված լուրերի, այս ամենը դիտավորյալ է արվում, որպեսզի հիասթափություն առաջանա դիրքեր բարձրացող տղաների և իր երեխային բանակ ուղարկող ծնողի մոտ։ Մարդկանց մոտ վախի մթնոլորտ է ստեղծվել, որտեղ արդեն մարդիկ հասկանում են, որ երբ զինվորական ծառայության են ուղարկում իրենց երեխային, ակամայից իրենց մոտ մտահոգություն կա, որ իր  զինվորի կյանքը կախված է այնպիսի մարդկանց որոշումներից, ովքեր անմիջապես պատասխանատու են նրանց կյանքի համար։

Հասկանում եք, որ մենք չենք վախենում թշնամուց, այլ վախենում ենք մեր թիկունքի հարվածից։ Հարցրեք յուրաքանչյուր ծնողի, զինվորի, պայմանագրային զինծառայողի կամ դիրքեր բարձրացող կամավորի։ Մոտավորապես կես տարի է ինչ դիրքեր են բարձրանում կամավորական ջոկատներ, ովքեր էլ իրենց ուսերին են վերցրել մեր երկրի սահմանների պաշտպանությունը, այդպիսով մեր մատղաշ տղաները ուղղակի հարվածի տակ չեն հայտնվում, բայց արի ու տես, որ արդեն 4 ամսից ավել է բոլորին հասանելիք գումարները, որոնք պետք է վճարվեին տղաներին՝ չեն վճարվել։ Ասեմ ավելին, զորամասում աշխատող հավաքարարը ավելի շատ աշխատավարձ է ստացել, քան թե առաջնագծում գտնվող ջոկատների անդամները։ Դուք հասկանո՞ւմ եք, որ տղերքին դնում են ընտրության առաջ՝ կամ ընտանիքդ կամ հայրենիքդ։ Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-հոդվածով Հայաստանը զրկվում էր բանակ ունենալու իրավունքից, իսկ այստեղ այս ամենը կարծես ներքին կարգով է արվում որոշ մարդկանց կողմից: Համենայնդեպս բանակում ծառայող հազարավոր տղաներ այդպես են կարծում։ Եթե կա այսպիսի գաղտնի պայմանավորվածություն, ապա մենք կանգնած ենք հայոց բանակի դիտավորյալ կազմաքանդման առաջ, որը ճակատագրական է լինելու ամբողջ հայության, Հայաստանի և Արցախի համար։ Պայքարել է պետք:

-Արցախում Լաչինի միջանցքի փակումը ի վերջո միայն ադրբեջանցիների կողմի՞ց է, թե նաև ռուսների պատժիչ գործողություններն են Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությանը:

-Բերձորի միջանցքի փակումը և Արցախի շրջափակումը ուղիղ Թուրքիայի վերահսկողության ներքո է։ Չնայած որ շատերը անտարբեր են կամ միգուցե անուշադիր են, այստեղ հարցը միայն Արցախի մեջ չէ, այլ Արցախում լարված իրավիճակ ստեղծելն է և դա ուղղակի և անուղղակի հարված է առաջինը Արցախին, երկրորդը՝ Հայաստանին և Ռուսաստանին։ Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքներն ու սպառնալիքներ ուղղված չեն միայն Հայաստանին, նրանք ուղղված են նաև Ռուսաստանին։ Թուրքիան և առհասարակ արևմտյան որոշ ուժեր փորձում են հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից և օգտագործում են ադրբեջանին իրենց ծրագրերը իրականացնելու համար։

Ես չեմ կարծում, թե Ռուսաստանին ձեռնտու է հայտնվել այնպիսի իրավիճակում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը բաց չեն թողնում ոչ մի հնարավորություն, որպեսզի հեղինակազրկեն Ռուսաստանն այս տարածաշրջանում։ Ռուսաստանը դա շատ լավ է հասկանում և նաև հիանալի գիտակցում է, որ քանի դեռ կա Ռուսաստան-Ուկրանիա հակամարտությունը, Սիրիայի հակամարտությունը, ապա ռուս-թուրքական առճակատումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ Ռուսաստանի համար։ Նաև պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը միակ ցամաքային ուղին է Իրանի համար, որը ուղիղ կապ է ստեղծում Իրանից դեպի Ռուսաստան: Եթե հաշվի առնենք, որ Իսրայելը և Թուրքիան մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանում և չի բացառվում, որ երբ բացահայտ առճակատում լինի ընդդեմ Իրանի, Իսրայելը, Թուրքիան և այլ երրորդ երկրներ օգտագործելու են Ադրբեջանը որպես ռազմաբազա, ինչպես եղավ Իրաքի և Սիրիաի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, երբ Թուրքիան օգտագործվեց որպես ռազմաբազա արեվմտյան ուժերի համար։ Հակառուսական քարոզչությունը անմիջապես կապված է այս ամենի հետ և եթե կան արևմտյան որոշ երկրներ, որոնք վստահեցնում են Հայաստանին և Արցախին, որ նրանք կարող են Հայաստանին սատար կանգնել, որպեսզի վտանգի տակ չդրվի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ապա դա միայն փոշի է, որը շատ մեծ վարպետությամբ փչում են մեր աչքերին։ Մենք կարող ենք չցանկանալ տեսնել իրականությունը, բայց դրանից այն չի փոխվում։ Այն, որ Ռուսաստանը կարող է պատժիչ գործողություններ իրականացնել ընդդեմ Հայաստանի իշխանությունների՝ դա հնարավոր եմ համարում, բայց ոչ Արցախում։ Ռուսաստանը դա կարող է անել Հայաստանի տնտեսական ոլորտում, բայց ոչ այս դեպքում, որովհետև այս իրավիճակը ուղղակի հակասում է Ռուսաստանի շահերին։

-Ե՞րբ է լինելու հաջորդ հարվածը Հայաստանին:

-Ըստ որոշ տեղեկությունների՝ պատերազմն ընդդեմ Հայաստանի և հանուն Արցախի անխուսափելի է և այս անգամ մենք պետք է պատրաստ լինենք երկարատև հակամարտության։ Ոմանք խոսում են խաղաղությունից, բայց պետք ի վերջո հասկանանք, որ եթե թուրքը խաղաղության կողմնակից լիներ տեղի չէր ունենա 44-օրյա պատերազմը կամ սեպտեմբերյան հարձակումները ընդդեմ Հայաստանի։

Մենք ներկայումս ունենք շատ մեծ հնարավորություններ հաջողություններ ձեռք բերելու և 180 աստիճան փոխելու իրավիճակը, բայց ցավոք սրտի ես չեմ տեսնում բավականին քաղաքական կամք,   ճիշտ որոշումներ, որոնք հնարավորություն կտային մեզ շատ արագ և կարճ ժամանակահատվածում վերականգնել մեր բանակը և ամրապնդել տարածաշրջանում մեր դիրքերը։ Մոտ ժամանակներս հերթական անգամ հայտնվելու ենք ծանր իրավիճակներում, որտեղ ճիշտ և հստակ քայլերն ու որոշումները մեծ դեր են խաղալու բոլորիս համար, մեր պետության համար, Արցախի համար և Աստված տա, որ մենք բոլորս միասնական լինեք և չսխալվենք։

Արթուր Վարդանյան հարցազրույց հայոց բանակ խմբագրի ընտրանի Ադրբեջան Ռուսաստան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին