f

Անկախ

Անհայտ գազից վատացած եւ Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. Բժիշկը մանրամասներ հայտնեց


Առավոտյան ժամը 11-ի սահմաններում շտապօգնության ծառայությունը կանչ է ստացել, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտների կողմից ինչ-որ գազ է օգտագործվել, որի հետեւանքով վատ ինքնազգացողություն ունեցող երեխաներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հրազդան» ԲԿ-ի փոխնօրեն Արա Սիմոնյանը:

Նրա խոսքովմ, մինչ այս պահը 40 երեխա են ընդունել, բոլորն էլ տուն են արդեն գնացել. «Ընդհանուր առմամբ, բոլորի վիճակը եղել է բավարար, կոպիտ ինտոքսիկացիայով տուժողներ չենք ունեցել, բոլորի մոտ թեթեւ աստիօճանի վերին շնչուղիների  ախտահարումներ են եղել: Ստացիոնար բուժօգնության կարիք ունեցողներ չեն եղել, բոլորն ստացել են բուժօգնություն, խորհրդատվություններ եւ տուն են գնացել: Հիմնականում գանգատվել են կոկորդի ցավերից, դժվարացած շնչառությունից, աչքերում  ծակոցներից: Բոլորը տուն են գնացել, բայց տներից շտապօգնության կանչեր ենք ստանում, կամ տեղում զննություն են անցկացնում, կամ եթե ցանկություն են հայտնում, ապահովության համար երեխաներին բերում են հիվանդանոց»,-ասաց նա:

 

 

Բժիշկը նաեւ հավելեց, որ մասնագետները, որ տեղում աշխատել են, ասել են, որ անվտանգ գազ է եղել, ոչ մեկի կյանքին վտանգ սպառնալ չէի կարող. «Ուղղակի քանի որ գործ ունենք 9-14 տարեկան երեխաների հետ, մենք շախատել ենք կանխել բոլոր բարդությունները, որեւէ խնդիր ունեցող երեխա չի եղել»,-ընդգծեց փոխտնօրենը:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):

թունավորում երեխաներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին