f

Անկախ

Կան սև ուժեր, որոնք փորձում են վախ ու անկայունություն տարածել Արցախում.Մետաքսե Հակոբյան


«Անկախը» զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Երեկ ողջ օրվա ընթացքում հանդիպումներ եք ունեցել Արցախի մի շարք գյուղերի բանկիչների հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը բլոկադայի պայմաններում Ստեփանակերտից դուրս:

-Ընդհանրապես ավանդույթ է հանդիպումները մեր բնակիչների հետ: բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել պատերազմից անմիջապես հետո և բլոկադայի ընթացքում սա արդեն իսկ երկրորդ հանդիպումն էր: Հանդիպման ձևաչափը հետևյալն է․ օպերատիվ շտաբից ներկայացուցիչ խմբում և պատգամավորներ: Խմբերի ենք բաժանվում ու աշխատում ենք մի քանի օրվա մեջ ընդգրկել ամբողջ Արցախի բնակչության հետ հանդիպումները: Այս անգամ երկու մասի էինք բաժանել: Առաջինը նախ ինֆորմացնում էինք բնակչությանը ստեղված քաղաքական վիճակի վերաբերյալ, հաշվետվություն տվեցինք՝ ինչ է արվել այս ընթացքում, ինչեր ենք պատրաստվում անել: Նաև ճշտումներ արվեցին նախորդ հանդիպման ժամանակ իրենց բարձրացրած հարցերի լուծումները տրվել են, թե՞ ոչ:

Հիմնականում տրված էին լուծումները, նաև հետաքրքրվեցինք, թե ինչ նոր խնդիրներ են առաջացել, որոնք են հրատապ լուծում պահանջում: Հիմնականում գյուղերում բնակիչները սննդի առումով քիչ թե շատ ինքնաբավ են, խնդիրը քաղաքների և հատկապես Ստեփանակերտի  մոտ է այդ առումով: Գյուղերում ավելի շատ հիգիենայի պարագաների խնդիր բարձրացվեց, հատկապես ամենակարևոր հարցը դա վառելիքի հարցն էր, սերմերի հարցը, որովհետև շուտով կմեկնարկի գարնացանը: Դրանք ևս մենք ֆիքսել ենք մեզ մոտ և այսօր ևեթ կառավարությանը կներկայացվեն այն բոլոր խնդիրները, որոնք այս ընթացքում առաջացել են երկրորդ փուլում հանդիպումից հետո:

-Այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում Արցախում՝ մարդիկ ինչի՞ կարիքն ունեն ամենաշատը, ինչն է ընդհանրապես բացակայում Արցախում:

-Թե գյուղի բնակիչներին, թե քաղաքի բնակիչներին անհանգստացնում է մրգի, բանջարեղենի բացակայությունը, որովհետև երեխաները դրա կարիքն ունեն և ստացվում է, որ Աստված մի արարսցե, երկար շարունակվելու դեպքում վիտամինների դիֆիցիտ կարող է լինել, ինչը վտանգավոր է իրենց հետագա զարգացման համար: Երեխաները հիմնականում քաղցրավենիքի կարիքը ունեն, որը ևս իսպառ բացակայում է Արցախում:

-Այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ:

-Եթե բլոկադան դեռևս երկար շարունակվի, գնալով մեծանալու են խնդիրները՝ հիմնականում կենցաղային, մարդկանց առողջության հետ կապված Հնարավորինս բոլոր կառույցները փորձում են արագ լուծումներ գտնել և օպերատիվ կերպով արձագանքել, որովհետև այն խնդիրները, որոնք ընդհանուր են, կան նաև անհատական լուծում պահանջող խնդիրներ, որոնք ևս մենք անընդհատ ժողովրդի հետ աշխատելով բարձրացնում ենք և կառավարության հետ համատեղ փորձում լուծումներ գտնել: Սակայն, կանխագուշակելը մի փոքր դժվար է, թե ինչ կարող է լինել հետագայում: Հիմնականում կարողանում ենք առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալ, քանի որ սա անծանոթ իրավիճակ է մեզ համար:

-Մարդիկ ի՞նչ են մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, արդյոք անորոշության մեջ են, թե ուզում են քայլեր ձեռնարկել, հոգեբանական վիճակն ինչպիսի՞նն է:

-Գիտեք, երբ որոշում կայացվեց ու այդ որոշումն անսասան է, այսինքն պայքարել զրկանքների գնով, ամեն գնով պայքարել, որպեսզի մեզ որևէ մեկը չկարողանա մեր հայրենիքից վտարանդի դարձնել: Այս որոշումն այնքան կայուն է, այնքան հաստատուն է այս որոշումը, որ չեն նայում մարդիկ այդ կետը չեն տեսնում մինչև երբ: Մինչև վերջ, մինչև վերջ  ոչ թե դիմանալ, որովհետև հնարավոր չէ դիմանալ այն իրավիճակին, որ տիրում է Արցախում: Պատկերացնելը նույնիսկ, եթե այստեղ չես, շատ դժվար է, նույնիսկ այստեղ լինելով երբեմն իրականությունը դժվար է պատկերացնել, բայց դիմանալը անհնար է: Սակայն բոլորս ենք համբերում և այդ համբերելը պարզապես նստելով ու սպասելով չի: Յուրաքանչյուրը իր ոլորտում պայքար ունի տանելու և արժանապատիվ տանում է այդ պայքարը: Այսինքն մենք չենք դրել մեզ համար կետ՝ մինչև երբ պիտի դիմանանք կամ մինչև երբ համբերենք: Դիմանալու ենք և համբերելու ենք մինչև վերջ: Հոգեբանական առումով այնպես չի, որ որոշակիություն կա: Անորոշություն կա. յուրաքանչյուրն իհարկե ունի իր պատկերացումները քայլեր ձեռնարկելու, սակայն կա այն գիտակցումը, որ չի կարող դա տարերային բնույթ կրել և չի կարող յուրաքանչյուրը իր որոշումները կյանքի կոչել։ Հետևաբար միշտ կա համագործակցություն և ժողովրդի, և բոլորի միջև, որպեսզի որևէ մեկն այս իրավիճակում հանկարծ սեփական լուծումների հետևից չգնա : Իհարկե կան սև, մութ ուժեր, չեմ ասի շատ, այնպես չի, որ ժողովուրդը իրենց վստահում է: Բացարձակ չունեն վստահություն, որոնք կառավարվում են դրսից, փորձում են այստեղ և ապակայունացնել իրավիճակը և մարդկանց մեջ ինչ-որ խուճապ կամ վախ առաջացնել:Ասեմ որ այդ առումով շատ ամուր է և շատ իմաստուն է ժողովուրդը և չի տրվում նման սադրանքների:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուբեն Վարդանյանի՝ Սթիվեն Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մեսիջները: Արդյոք նա կարողացավ շեշտադրումը տանել Արցախի իրավիճակի վրա:

-Այո, կարծում եմ, որ Արցախի Հանրապետության պետնախարարը Սակուրի հետ հարցազրույցի  ժամանակ բավականին կոնկրետ մեսիջներ ուղարկեց, հատկապես այն առումով, որ մենք տերն ենք մեր հայրենիքի: Իրականում ես այսպես կտեսնեի, որ իրականում մենք ոչ թե ստիպված ենք ապրել Արցախում, որովհետև այլ հնարավորություն չկա: Մենք չենք ուզում պարզապես ապրել, ապրել կարելի է աշխարհի ցանկացած հատվածում, մենք պայքարում ենք, որովհետև մենք պիտի ապրենք մեր հայրենիքում , իսկ այդ հայրենիքը մենք Աստծուց ենք պարգև ստացել և ժառանգել ենք մեր նախնիներից, որը պարտավոր ենք փոխանցել մեր սերունդներին: Կարծում եմ, որ այսքանը կարողացավ փոխանցել և նաև կար հաստատակամությունը այդ խոսքի մեջ և ընդհանուր մեր բոլորի ցանկությունն էր այդ խոսքի մեջ:

-Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ նաև Ռուբեն Վարդանյանը խոսեցին հայի ԴՆԹ-ի մասին: Արդյոք ձևակերպումների բովանդակությունը բխում է նաև այս երկու քաղաքական գործիչների քաղաքական տեսլականի տարբերությունից:

-Բլոկադան ցույց տվեց, որ գենը Արցախում ապրողների զուտ մաքուր, հայկական գենն է, որտեղ կա անվախությունը, խիզախությունը, հաստատակամությունը կամքի վառ դրսևորումները կան և այդ ամրությունը չընկրկելու վստահությունը և հենց դրանով է արտահայտված հայի ԴՆԹ-ն: Եվ չեմ ուզում լսել, թե ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը հայի ԴՆԹ-ի կամ հայկական ԴՆԹ-ի մասին, վստահ եմ, որ ինքը ընդհանրապես չունի պատկերացումներ կամ հենց ինքը ամեն ինչ անում է խեղաթյուրելու համար կամ աշխարհին ներկայացնելու հայի կեղծ ԴՆԹ-ն: Եվ դրանք իրարից բնականաբար , վստահ եմ, շատ տարբեր էին և Արցախի Պետնախարարի ներկայացրածը և Հայաստանի Հանրապետության վարչապետինը, միանշանակ, այն մարդը, ով լծված է պայքարել հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի, մեր նահատակների հիշատակի, չի կարող նույն կերպ մտածել, ինչ այդ հայրենիքը հանձնողը., նահատակների հիշատակը ամեն կերպ ստորադասողը և թշնամու խամաճիկը: Հետևաբար միանշանակ վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական տեսլականները իրարից հստակ տարբերվում են և բևեռի հակառակ կողմերում են:

Մետաքսե Հակոբյան Արցախի շրջափակում հարցազրույց Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին