f

Անկախ

Մեր դպրոցներում ԵՄ-ի աջակցությամբ ուսումնաօժանդակ ձեռնարկների միջոցով քարոզում են «Խաղաղաշինություն»` ՀԿ-ական տրամաբանությամբ. Վանո Կարապետյան


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններ է ուղարկել «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից գրված «Խաղաղաշինական կրթություն» (https://lib.armedu.am/article/479) անվանումով ու­սում­նաօ­ժան­դակ ձեռ­նարկը` «­Հա­սա­րա­կա­գի­տութ­յուն» ա­ռար­կա­յի ու­սուց­իչների համար նախատեսված։

 

Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և երաշխավորված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

Ինձ համար որպես պատմության մասնագետ, որը իրավունք ունի ցանկացած հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատելու որպես «­Հա­սա­րա­կա­գի­տութ­յուն» ա­ռար­կա­յի ու­սուց­իչ, մտահոգում է ոչ միայն այս ու­սում­նաօ­ժան­դակ ձեռ­նարկի բովանդակային մասը այլ նաև այն կարևորագույն հանգամանքը թե ի՞նչ գիտամանկավարժական կամ ուսումնամեթոդական հենք ունի «Սահմանաբնակ երիտասարդների

ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը, որը իրեն թույլ է տվել գրել նմանօրինակ ձեռնարկ` հանրակրթական ուսումնական հաստատությունների  «­Հա­սա­րա­կա­գի­տութ­յուն» ա­ռար­կա­յի ուսուցիչների համար։

 

Ձեռնարկը ուսումնասիրողը 1-ինը կմտածի թե այն ուղղակի գրված է թուրք-ադրբեջանական հասարակության նման հասարակություն ունեցող  դպրոցահասակ երեխաների համարը,  այսինքն` մի հասարակության համար, որը չի հանդուրժում այլ էթնիկական հանրույթների կամ ազգային փոքրամասնությունների գոյությունը իր երկրում և ցանկանում է բնաջնջել իր հարևան ժողովուրդներին և չի ուզում հաղաղ ապրել իր հարևան երկրների հետ։

 

«Խաղաղաշինական կրթություն» անվանումով ու­սում­նաօ­ժան­դակ ձեռ­նարկը կոնցեպտուալ առումով չի արտացոլում և չի տալիս այն Էքզիստենցիալ (գոյաբանական) անվտանգային մարտահրավերներից դուրս գալու ելքերը, որոնց առջև մեր երկիրը կանգնած է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս։

 

Ձեռնարկի ներածական բաժնում գրված է. «Խաղաղաշինական կրթության նպատակն է սովորեցնել, թե ինչպես լուծել կոնֆլիկտն (հակամարտություն) առանց բռնության, հարգել կյանքի և իրավունքների բոլոր ձևերը և ներգրավվել խաղաղության

կառուցման մեջ քաղաքացիական գործունեությամբ: Այն նաև օգնում է սովորողներին գնահատել միջմշակութային բազմազանությունը, յուրացնել խաղաղ մասնակցության հմտություններ և պատկերացնել ապագան առանց պատերազմի»։

 

Ձեռնարկի 26-րդ էջում գրված է. «նորվեգացի սոցիոլոգ Յոհան Գալթունը խաղաղաշինությունը սահմանել է որպես ինքնակարգավորվող հասարակարգերի ստեղծման գործընթաց, որը «վերացնում է պատերազմի պատճառները և առաջարկում այլընտրանքներ այն պարագայում, երբ պատերազմը դեռևս սպառնալիք է»։ Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները պետք է «ներկառուցվեն հասարակարգի մեջ և ներկա գտնվեն այնտեղ՝ որպես ջրամբար, որից կարող է օգտվել համակարգը, ճիշտ այնպես, ինչպես առողջ մարմինն ունի սեփական հակամարմիններ ստեղծելու ունակություն և կարիք չունի ժամանակավոր բժշկական միջամտությունների»»։ Այսինքն ռեալ ցեղասպանության վտանգի առջև կանգնած հասարակության մատաղ սերնդին փորձում են հրամցնել կեղծ երևակայական հիպոթեզեր, որոնց օգնությամբ հնարավոր է կանխել պատերազմները, դպրոցական երեխան պետք է իմանա, որ պատերազմներին հակազդում են քաղաքացիական գործունեությամբ այլ ոչ թե համարժեք պատասխան ռազմական գործողությամբ։

 

Այսպիսով` ու­սում­նաօ­ժան­դակ ձեռ­ներկում առաջ քաշված ձևակերպումները միտված են «բթացնելու» նոր սերնդի ինքնապաշտպանական բնազդը։

 

Ու ամենամեծ զավեշտը նա է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ կեղծ հիպոթեզերից կազմված ուսումնաօժանդակ ձեռնարկները երաշխավորում և բաժանում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։

 

Մեր այսօրվա կրթական համակարգը առավել քան երբևէ պետք է խարսխված լինի «Ռազմահայրենասիրական» կրթության վրա այլ ոչ թե կեղծ «Խաղաղաշինական» կրթության վրա։ Հանրակրթական դպրոցը ավարտած ցանկացած աշակերտ շատ հստակ պետք է իմանա և գիտակցի, որ իր երկրի խաղաղության միակ հիմքը ուժեղ և մարտունակ բանակ ունենալու մեջ է։

 

Ամփոփում

 

Ստացվում է, որ ադրբեջանական դպրոցներում 4-րդ դասարանից սովորեցնում են թե ինչպես կարելի է կացինով մորթել հայերին իսկ մեր դպրոցներում ԵՄ-ի աջակցությամբ ու­սում­նաօ­ժան­դակ ձեռ­նարկների միջոցով քարոզում են «Խաղաղաշինություն»` ՀԿ-ական տրամաբանությամբ։

Ու որևէ պատահականություն չկա Նիկոլ Փաշինյանի որդեգրած «Խաղաղության օրակարգի» և «Սահմանաբնակ երիտասարդների

ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից գրված «Խաղաղաշինական կրթություն» անունը կրող ու­սում­նաօ­ժան­դակ ձեռնարկի միջև։

 

Վանո Կարապետյան խաղաղություն դպրոցներ Ադրբեջան Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին