f

Անկախ

Կա հավանականություն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է դառնալ խաղաղապահ գործոն. Սուրեն Սարգսյան


ԵՄ դիտորդական առաքելությունը ընդհանուր ուսումնասիրություն եւ մոնիտորինգ պետք է իրականացնի՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն այս անգամ արդեն երկու տարով դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանները:

«Մանդատը, ըստ էության, տրված է հենց դրա համար՝ տեղեկություններ հավաքել, փոխանցել Բրյուսել, այնտեղ էլ տեղեկացված լինեն եւ ինչ-որ քաղաքական որոշումներ կայացնեն: Այսինքն դա մոնիտորինգային մանդատ ունեցող խումբ է, որը որեւէ կերպ չես կարող համեմատել այն ձեւաչափի հետ, որով տարածաշրջանում ներկա է ռուսական խաղաղապահ գումարտակը»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է ԵՄ առաքելությունը դեր խաղալ ադրբեջանական հարձակումները կանխելու հարցում, միջազգայնագետը պատասխանեց. «Դե դա որոշակի մեխանիզմ, իհարկե, ձեւավորում է այն առումով, որ Ադրբեջանը մեկ անգամ ավել կմտածի ինչ-որ արկածախնդրության գնալուց առաջ: Սա ինչ-որ զսպող մեխանիզմ կարող է լինել,  բայց ամեն ինչ կախված է թուրք-ադրբեջանական հաշվարկներից եւ նրանց պլաններից, թե ինչ են պլանավորում իրականացնել այս տարածաշրջանում: Մասնավորապես, խոսքը, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի մասին է, որն իրենց համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի»:

Նա նկատեց, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ չնայած բոլոր տեսակի միջազգային ճնշումներին, տարբեր մեխանիզմներին ու երաշխիքներին, նույն Թուրքիան աշխարհի տարբեր տարածաշրջաններում սպառնալիքներ է հնչեցնում կամ կոնկրետ գործողություններ է իրականացնում՝ Հունաստանից մինչեւ Սիրիա, Լիբիա, Իրաք եւ այլն. «Այսինքն դիտորդների ներկայությունն, իհարկե, շատ լավ է, որոշակի զսպող մեխանիզմ է, բայց թուրքական ախորժակը զսպելու համար, կարծում եմ՝ դա բավական չէ: Թուրքերի համար լուրջ ազդեցություն չի ունենալու դիտորդների այստեղ գտնվելու կամ չգտնվելու փաստը»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե որն է մեր տարածաշրջանում Արեւմուտքի շահը, Սուրեն Սարգսյանն ասաց. «Եթե նայենք վերջին 30 տարիներին, Արեւմուտքի թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում Ռուսաստանին կամ տարածաշրջանից դուրս մղելն է եղել, կամ գոնե բալանսավորելը: Որպես դրա լավագույն հիմք համարվել է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորումը: Կա մոտեցում, որ եթե տարածաշրջանում խնդիրները կարգավորվում են, Ռուսաստանն այլեւս անելիք չունի այս տարածաշրջանում, կարիք չկա, որ նա հայ-թուրքական սահմանը պահի եւ ինչ-որ ձեւով ներգրավված լինի արդեն ԼՂ-ում: Բնական է, որ բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում, կարելի է հենց այս տրամաբանության ներքո տեղավորել: Սա, ինչ-որ առումով, բալանս է ռուսական ներկայությանը»,-ասաց միջազգայնագետը՝ չբացառելով, որ այդ դիտորդական առաքելությունը կարող է դառնալ խաղաղապահ գործոն:

«Կա դրա հավանականությունը, որովհետեւ մշտապես խոսվել է հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությունների տեղակայման մասին: Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ էր դրա մասին խոսվում, քննարկվում էր սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հեռանկարը: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանը մեկ քայլ ավելի շուտ իր խաղաղապահ կոնտինգենտը մտցրեց ԼՂ՝ զբաղեցնելով բոլորի տեղը: Արեւմուտքում համարում են, որ դեռեւս իրավիճակը կարելի է փոխել, մանավանդ բերելով միջազգային մանդատավոր կառույց»,-ասաց նա:

Սուրեն Սարգսյան ԵՄ առաքելություն Ադրբեջան Թուրքիա Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին