Աստված անի, որ համակարգն էլի նվիրական անհատին արժանի լինի:
Բանակը եղել է, կա ու լինելու է ԼԱՎԸ:
Բանակը Երկիրը սիրող տղերքն են՝ հատ առ հատ:
Բանակը Երկիրը սիրող ու Երկիրը սիրող երեխա դաստիարակողներն են՝ հատ առ հատ:
Բանակը հավատացողներն են, «ներկա-անցյալ-ապագա» առանց խզում տեսնողներն են՝ հատ առ հատ:
Հավերժ Փառք բոլորին, որոնք իրենց կյանքը տվեցին, որ այսօր լինենք ու բանակ ունենանք:
Աստված պահպան բոլորին, ովքեր նույն կռիվը տվին ու այսօր սպասում են, որ իրենց նահատակաված ընկերների երազած Բանակն ունենանք:
ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, որ ՀԱՅԸ չհավատա ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ, դա «կոտրել» հնարավեր չէ:
Ծնողը միշտ հավատում է, որ զավակը ՏԵՐ կկանգնի:
Մեր Պետությանը տեր կանգնողների տոնը շնորհավոր՝ առողջ, անկորուստ ու անկոտրում: