f

Անկախ

«Ճակատս պինդ էր` փրկվել եմ»: Պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիսը բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է


Սարգիսը վիրավորվել է Մարտունիում

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ արկի պայթյունից զույգ ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը բազկամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի կյանքի օրինակով է ոգեշնչվել, պատերազմից հետո հաղթահարել զինհաշմանդամության խնդիրներն ու զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով` հետագայում իր կյանքի օրինակով օրինակ ծառայել զինհաշմանդամ մյուս տղաների համար:

Սարգիսը Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից է: Պարտադիր զինվորական ծառայության էր անցել Մարտակերտի N զորամասում:

Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին մարտական հերթապահություն էր անցկացնում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ին, մարտական հերթափոխը խաթարվել է թշնամու հրետակոծությամբ: Թիրախում նաև Մարտակերտն էր, րոպեներ անց` նրանց զորամասը: Սարգիսն արթնացրել է ծառայակից ընկերներին, բացել զինանոցը, զենք բաժանել նրանց: Այդ ընթացքում տղաները զորամասի ճաշարանի աշխատակից կանանց նկուղ են իջեցրել` պատսպարվելու: Կրակի հանդարտվելուց հետո` ժամը 10:00-ին, տղաները դիրքեր են բարձրացել: Հաջորդ առավոտյան նրանց է միացել 20 հոգուց կազմված կամավորականների ջոկատը:

Հոկտեմբերի 23-ից հետո նրանց գումարտակը տեղափոխվել է Մարտունի և Ճարտար`օգնության հասնելու զորքին: Առաջին օրը Գիշի գյուղում են հանգրվանել, որից հետո դեպի Ամարաս և Շեխեր տանող սարերի վրա են տեղակայվել: Ասում է, որ հիմնական մարտերը հենց Մարտունիում են մղել:

Սարգիսը հրաձիգ էր, բայց պատերազմի ժամանակ բոլոր զենքերն էլ օգտագործել է:

«Պատերազմի դաշտում մենք չէինք նայում` ով ինչ զենքի վրա էր: Բոլոր զենքերով էլ կրակել ենք»,- ասում է նա:

Սարգիսը պատմել է, որ ընկերների հետ վիրավոր և զոհված տղաներին են հանել մարտադաշտից: Հոկտեմբերի 28-ին Սարգիսն արկի պայթյունից վիրավորվում է զույգ ոտքից: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենան կողաշրջվում է, բայց ինչպես Սարգիսն է ասում` ճակատը պինդ էր, փրկվել է: Հետո նրան տեղափոխող մյուս մեքենան ճանապարհին փչացել է, և նրան կամավորականներն են տեղափոխել Մարտունու զինվորական հոսպիտալ:

Այդտեղ նա հասկացել է, որ փրկվել է: Գիշերը նրան Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել, իսկ հաջորդ օրը որոշել էին տեղափոխել Երևան: Բայց հրետակոծության պայմաններում հետաձգվել է:

Պատերազմից հետո` բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Նոյեմբերի 1-21-ը Սարգիսը բուժօգնություն է ստացել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Հետո իրեն բուժող բուժքրոջ խորհրդով` ֆիզիոթերապիայի պրոցեդուրաների էգնացել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում` վերականգնելով առողջությունն ու վերադառնալով ակտիվ կյանք:

«2021 թվականի հունվարի 21-ին երկու ոտքերս պրոթեզավորվել են: Մինչ այդ սայլակով էի շարժվում»,-ասում է նա:

«Զինվորի տանը» Սարգիսը ծանոթանում է Սարգիս Ստեփանյանի հետ: Երկար շփվելուց հետո հաշմանդամների համար նրա հիմնած մարզասրահն ու վերականգնողական կենտրոն է այցելում: Այդտեղ մեր պատմության հերոսը որոշում է վերականգնվել ու լուրջ զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով: Սարգիս Ստեփանյանն այդ հարցում նրան ոգեշնչում է և օգնում ոգով հաղթահարել զինհաշմանդամության խնդիրները:

2021 թվականի նոյեմբերին Ռումինիայում Սարգիսն առաջին անգամ մասնակցել է բազկամարտի Աշխարհի առաջնությանը և չնայած չի հաղթել, չի հուսահատվել, շարունակել է շատ մարզվել և փորձել մյուս առաջնություններին հաջողության հասնել:

«Ես իմ մեջ որոշել էի հաջորդ մրցաշարերին ավելի լավ պատրաստվել և անպայման հաղթել»,-ասում է նա:

Արդեն 2022 թվականին Ռումինիայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող տասնյոթ մարզիկներից ութը զինհաշմանդամներ էին: Նրանց մեջ էր Սարգիս Հարությունյանը: Այստեղ Սարգիսը հաջողության է հասել և արդեն եզրափակիչ փուլում հաղթել թուրք մարզիկին` դառնալով բազկամարտի Եվրոպայի չեմպիոն:

Սարգիսն ասում է, որ իր միակ երազանքն առանց սայլակի շարժվելն էր:

«Փորձությունների մեծ մասն անցել եմ: Սպասում եմ նոր պրոթեզավորման»,- ասում է նա:

Պատերազմից հետո Սարգիսն ամուսնացել է: Այժմ բնակվում է Երևանում: Հիմնական աշխատանք չունի: Ինչպես ինքն է ասում` ձեռքի հետ թեթև աշխատանքով է զբաղվում: Շարունակում է վերականգնել առողջությունն ու մարզվել` այսօր արդեն իր սեփական կյանքի դժվարությունները հաղթահարելու օրինակով ոգեշնչում զինհաշմանդամ ընկերներին, ցույց տալիս, որ պետք է պայքարել ոչ միայն մարտի դաշտում, այլև` կյանքում, օգնում նրանց ոգով ուժեղ լինելով` ուժեղանալ նաև ֆիզիկապես,:

Հասմիկ Հակոբյան

 

 

Հասմիկ Հակոբյան Սարգիս Հարությունյան բազկամարտ չեմպիոն 44-օրյա պատերազմ Հայաստան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին