Համացանցում դիմել էի զինվորների ծնողներին, հորդորելով՝ մի լռեք, եթե ձեր որդիների ծառայության պայմանները վատ են, ահազանգեք։ Եվ ահա արձագանքը, զինվորի ծնողը խնդրելով իր անունը չհրապարակել, հայտնում է, որ Մեղրիի զորամասում ծառայող իր որդու սննդի հարցը նախկինի համեմատ կարծես թե բարվոք է, բայց ներքնաշոր, մայկա, սավան, բարձի երես, բարձ չկա,դրանք չեն հերիքում, զինվորները քնում են քնապարկերում, որոնք չեն լվացվում, զինվորները հակահիգիենիկ միջավայրում են ծառայում ։