f

Անկախ

Բենիկ Խլղաթյան․ «Նպատակներիցս մեկն օլիմպիական ուղեգիր նվաճելն է»


Վերջերս Սլովենիայի Ռուսե   և Խորվաթիայի Օսիեկ քաղաքներում կայացած  ISSF GRAND PRIX մրցաշարերում թիմային պայքարում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար մարզիկներ Բենիկ Խլղաթյանն  ու Էլմիրա Կարապետյանը՝ նվաճելով արծաթե և բրոնզե մեդալներ (10 մ, 30+30 կրակոց մրցաձևում, 10մ օդամղիչ ատրճանակ)։ 
Բենիկ Խլղաթյանը Խորվաթիայում  բրոնզե մեդալակիր դարձավ նաև անհատական պայքարում՝10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում։ Հայ մարզիկը,  576 միավոր արդյունքով համառ պայքարում շրջանցելով Ադրբեջանցի մարզիկին, 8-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ, որտեղ  զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ 
Անկախի հետ զրույցում Բենիկ Խլղաթյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և հայրենիքը պատվով ներկայացնելու կարևորության մասին։


-Շնորհավորում ենք, տարեսկզբի հաջող մեկնարկի և մեդալներ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարերին։ 
-Մրցաշարերից առաջ մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել՝ օրական 3 անգամ մարզվելով  մարզչիս՝ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հսկողությամբ։ Լիարժեք պատրաստ էի մրցաշարերին։ Ուստի, Սլովենիա մեկնեցի՝ հաղթական տրամադրվածությամբ և վստահ սեփական ուժերիս։


- 2 բրոնզե և 1 արծաթե մեդալ նվաճեցիք։ Զույգով հանդես գալու հեշտ և դժվար կողմերի մասին կխոսե՞ք։
-Մեր մարզաձևն անհատական է, և ցուցանիշը կախված է միայն և միայն մեզնից։ Պայքարն էլ, հիմնականում, անհատական է։ Զույգով հանդես գալու ժամանակ ունենք հնարավորություն և որոշակի առավելություն, կարող ենք իրար լրացնել միավորներով, ինչը վստահություն է հաղորդում և, կարելի է ասել, կորչում է մենակ հանդես գալու զգացողությունը։


-Տարվա հաջող մեկնարկը պարտավորեցնու՞մ է։
-Շատ մեծ է պատասխանատավությունը, երբ միջազգային հարթակում ներկայացնում ենք մեր երկիրը։ Փորձում ենք ամեն բան անել, հաջող հանդես գալ, չսխալվել և երկրի պատիվը բարձր պահել։ Իսկ երբ մեդալ ես նվաճում, ոգևորությունը կրկնապատկվում է, հպարտություն ես զգում, գիտակցում ես, որ կարող ես քո ձեռքբերումներով աշխարհին պատմել մեր երկրի մասին և անել ավելին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս,  ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավման համար զուգահեռ զբաղվում եմ նաև լողով ու վազքով, ամեն ինչ անելու եմ ցուանիշներս բարելավելու և նոր մեդալներ նվաճելու համար։ Նպատակներիցս մեկն օլիմպիական ուղեգիր նվաճելն է։

Բենիկ Խլղթայան հրաձգություն Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի միջազգային մրցաշար Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին