f

Անկախ

Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝Արցախի, Հայաստանի քաղաքացիներից ու արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներից


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Պարոն Հարությունյան

Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներս, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։

Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի՝որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հենց ՀՀ ղեկավարի ստորագրած փաստաթղթերն են ճակատագրական ազդեցություն ունեցել Արցախի ժողովրդի վրա։ Այնպես որ` մենք բոլորս որպես հայ, գտնվում ենք մի հսկա նավում։ Որպես ԱՀ նախագահ Ձեր պաշտոնավարման ժամանակ 2020 թ. 44-օրյա պատերազմում Արցախը, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, աննախադեպ խայտառակ պարտություն է կրել, ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրել է ԱՀ Սահմանադրությամբ վավերացված իր տարածքի շուրջ 70 տոկոսը, հայկական բանակը տվել 5 հազարից ավելի զոհ, իսկ հազարավոր ընտանիքներ զրկվել են իրենց ծննդավայրից, այն բնակավայրերից, որտեղ սերնդեսերունդ ապրել են հարյուրավոր, հազարավոր տարիներ։

ԱՀ նախագահ ընտրվելով, Դուք երդվել էիք`

«Ստանձ­նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե­րա­պահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հան­րա­պետու­թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող­ջականու­թյունը և անվտանգությունը», որը ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ (հոդված 91)։

Նույն Սահմանադրության Հոդված 94-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ­խա­նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան­գության երաշխավորն է», ինչպես նաև «Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Որպես ԱՀ նախագահ, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Դուք խախտել եք ԱՀ Սահմանադրության հոդված 91-ի և հոդված 94-ի Ձեզ վերապահված գործառույթները` չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից։

Վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.` ԱՀ նախագահ), հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով։

Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։

Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից, Դուք ցանկանում եք թե ոչ, հաճելի է Ձեզ թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ի դեմս Ձեզ տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։

Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը։

Սերժ Սրապիոնյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Վալերի Խաչատրյան - իրավաբան

Սերգեյ Համբարձումյան - «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ

Յուրի Հովհաննիսյան- արվեստագետ, քանդակագործ Վարդան

Վարդան Հովհաննիսյան - Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ

Նազելի Մարգարյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սեդրակ Երկանյան - երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գագիկ Հարությունյան - գործարար

Նարինե Կռոյան - արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու

Ժիրայր Շահրիմանյան - կոմպոզիտոր

Խորեն Գասպարյան - գրող, թարգմանիչ

Արամ Խաչատրյան - իրավաբան

Վաչագան Ա. Սարգսյան - գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր

Դիանա Համբարձումյան, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Հարոյան, - մշակութային գործիչ, «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր֊ղեկավար

Թաթուլ Պետրոսյան - արդարադատության գեներալ֊մայոր

Գագիկ Սարգսյան - արևելագետ, իրանաթալիշական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասին «Խրամատային ակնթարթներ» ֆիլմաշարի հեղինակ

Գոհար Սրապիոնյան - լրագրող, Հ2 հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան

Մելս Զաքարյան - վաստակաշատ մանկավարժ

Գևորգ Բալյան - ճարտարապետ, ԱՄՆ

Աշոտ Միրզոյան - բանաստեղծ, հրապարակախոս

Իրինա Արամյան - բանաստեղծ

Կարինե Ստեփանյան - ՀՀ վաստակավոր մանկավարժ

բաց նամակ Արայիկ Հարությունյան հայ մտավորականներ Հայաստան Արցախ հայկական սփյուռք

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին