f

Անկախ

«Ժողովուրդ». Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել Տնտեսական ակտիվության ցուցանիշը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ: Արձանագրենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում առեւտրաշրջանառության ծավալներն են ավելացել 17 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ծառայությունների ծավալները առանց առեւտրի աճել են 28.2 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտահանման ծավալներն են 77.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 63.5 տոկոսով: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չի հասցրել «հպարտանալ» ՏԱՑ ցուցանիշներով: Ծանոթանալով այս թվերին՝ հարց է առաջանում՝ արդյոք մենք ապրում ենք երջանիկ, բայց տեղյակ չենք: Գուցե Վիճակագրական կոմիտեն թվանկարչությա՞մբ է զբաղվել:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված 300.000 ռելոկանտների ու նրանց փողերի ու գրանցած աշխատատեղերի ու ներդրումների, երկրորդը՝ սարսափելի մեծ, առասպելական 5 տրիլիոն 300 մլրդ դոլարի խաղադրույքների, օֆշորային, հիմնականում՝ կասկածելի ծագումնաբանությամբ փողերի ներհոսքի, եւ դա եւս պետք է ստուգաբանվի, պարզաբանվի:

Եթե Վիճակագրական կոմիտեն իսկապես ազգային է, ապա պետք է այդ ամբողջը բացված ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները:

Եւ, այո, կարող է դառնալ 144 տոկոս էլ, բայց, ինչ, դա վիրտուալ, ըստ էության որեւիցե բան չտվող ակտիվություն է, ընդ որում՝ ոչ ՀՀ ռեզիդենտների. դա հիմնականում ոչ ռեզիդենտների ստեղծած, այսպես ասած, ալիքն է, որը ինչպես բարձրանում է, այնպես էլ կարող է շատ արագ իջնել»:

Տնտեսագետի խոսքով՝ աղքատությունը գրեթե 80 տոկոսով աճել է, իսկ բնակչության գերակշիռ մասը կյանքի որակի հետ կապված խնդիրներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

տնտեսություն Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին