Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները Եվրո-2025-ի ընտրական փուլում հայտնի են:
ՀՖՖ-ի հաղորդմամբ փետրվարի 2-ին կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հավաքականները:
Մրցաշարի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ: