f

Անկախ

Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է լինի ԼՂ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը․ «Հայաստան» դաշինք


Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է լինի հենց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու պարտավորություններ ունի։ Նա պետք է զբաղվի նաեւ այլ հարցերով։ Սակայն Հայաստանի իշխանությունները մեզ հետ համաձայն չեն այս կետերով, եւ հենց այդ պատճառով ավելի վաղ մեր ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չընդունվեց։ Ավելի ուշ մենք նախաձեռնեցինք նոր հայտարարության տեքստ՝ լրացումներով։ Շուտով այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը»,- ասաց պատգամավորը։

Թեւանյանը ներկայացրեց նաեւ ընդդիմության եւ Կառավարության սկզբունքային տարաձայնությունները.

«Եթե փորձենք ամեն ինչ հակիրճ ձեւակերպել, ապա այս տարաձայնությունները հետեւյալն են.

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, իսկ մենք՝ ոչ։ Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը չպետք է լինի պաշտոնական Երեւանի օրակարգում։ Մենք հակառակ կարծիքի ենք։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց պարտավորություններից, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ եւ հանդիսանում են մեր պետության փիլիսոփայության հիմքը։ Այսինքն՝ Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծված պետությունը չի կարող ուղղակի վերցնել ու ասել. «Մենք հանձնում ենք Ղարաբաղը, որպեսզի խաղաղ ապրենք»,- պարզաբանեց պատգամավորը։

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին