Հայաստանը ներկայացնող մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն:
ՀՖՖ-ի հաղորդմամբ փետրվարի 3-14-ը հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հավաքին կմասնակցի 23 մրցավար և մրցավարի օգնական:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչն՝ Արման Ալաբերքյանը: Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։