«Փյունիկի» մամոիլի ծառայության հաղորդմամբ՝ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ակումբի հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևել»-ասել է Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո: