f

Անկախ

Պաշտոնական Երևանի դաշնակիցները չեն կարող ավելի հայամետ լինել, քան Հայաստանի իշխանությունները. Թևանյան


Մյուս պետությունները, այդ թվում՝ պաշտոնական Երեւանի դաշնակիցները, չեն կարող ավելի հայամետ լինել, քան Հայաստանի իշխանությունները։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս արված հայտարարությունը։

Նրա խոսքով՝ բոլորը վշտացած էին այդ հայտարարությունից։ Այնուամենայնիվ, կան կոնկրետ իրողություններ։

«Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղը համարել Է Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլոր անձանց հայտարարությունները տեղավորվում են բացառապես այդ շրջանակներում»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Ալմաթիի հռչակագրի մեկնաբանմանը, ապա, նրա կարծիքով, պաշտոնական Երեւանը պետք է անպայման պնդի, որ հայկական կողմը վերապահումներ ունի:

Այս համատեքստում Թեւանյանը հիշեցրեց Պրահայի բանակցություններից հետո Սոչիում կայացած հանդիպման մասին։

«Այդ ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այնտեղ, մասնավորապես, հայտարարվեց, որ որոշ ձեւակերպումներ չեն ներառվել ամփոփիչ հայտարարության մեջ, իսկ բանակցություններն ինքնին չափազանց բարդ են եղել։ Իմ կարծիքով՝ այդ ձեւակերպումները վերաբերում էին ղարաբաղյան հարցին։ Դրա լուծումն առաջարկվեց հետաձգել։ Առաջարկվեց արձանագրել ղարաբաղյան խնդրի առկայությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ է կարգավորել։ Այս կետը չընդունվեց, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հղում անելով Պրահայում կայացած հանդիպմանը, հայտարարեց, որ Ղարաբաղն արդեն Ադրբեջանի մաս է ճանաչվել։ Այսինքն՝ Ռուսաստանը, որպես միջնորդ, չի կարող առարկել։ Հատկապես, եթե կողմերն արդեն պայմանավորվել են այդ հարցի շուրջ»,-նշեց պատգամավորը։

Ընդդիմադիրը հավելեց, որ Պրահայի հանդիպումը հիմնովին փոխել է ղարաբաղյան կարգավորման տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ Պրահայում ոչնչացվեց «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանի որ ընդունված հայտարարության տրամաբանության համաձայն՝ եւ՛ Լեռնային Ղարաբաղը, եւ՛ միջանցքը այժմ Ադրբեջանի մաս են կազմում։

«Լավրովն ընդամենը արձանագրել է դա, եւ եթե Հայաստանի իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է անհապաղ արձագանքեն։ Ես դեռ ոչ մի արձագանք չեմ տեսել։ Այնպես որ, այս բոլոր իրադարձություններին պետք է նայել հենց այդ համատեքստում»,-կարծում է նա։

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը «վերադարձրել է իր տարածքները», Թեւանյանը շտապեց նկատել, որ Հայաստանի բոլոր իշխանությունները պատրաստ էին հարցի լուծմանը, բայց փոխզիջումների հիման վրա։ Նրա խոսքով՝ դա արձանագրվել է եւ՛ Մադրիդյան սկզբունքներում, եւ՛ Կազանի փաստաթղթում։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները մշտապես բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ 

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին