f

Անկախ

«Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Սիրանուշ Սահակյան․ «Առավոտ»


«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Առնվազն երկու շաբաթ մտքում ունեմ»,- Առավոտ-ի հարցին՝ որքա՞ն ժամանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կկայացնի Հայաստանի՝ հրատապ միջոցի վերաբերյալ պահանջի հարցով, այսպես պատասխանեց փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

Նա նշեց՝ քանի որ հարցն առնչվում է հրատապ, անհապաղ միջոցի կիրառմանը, որպես կանոն դատարանն ավելի սեղմ ժամկետներում է որոշում կայացնում ու մանրամասնեց.
«Անգամ այդ պայմաններում որպես կանոն այն կարող է 1-2 շաբաթից մինչեւ երկու ամիս տեւել։ Հաշվի առնելով, որ դատարանն անհապաղ միջոցի հարց քննարկել է, եւ սա ընթացող գործի շրջանակում նոր անհապաղ միջոցի խնդրանք է, ենթադրում եմ՝ հարաբերականորեն ավելի կարճ ժամկետներում դատարանը հնարավորություն կունենա որոշում կայացնել»։

Հետաքրքրվեցինք՝ եթե դատարանի կողմից Հայաստանի պահանջի բավարարման դեպքում էլ Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի դատարանը ի՞նչ գործիքակազմ ունի պարտադրելու Ադրբեջանին, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Այստեղ արդեն իսկ դատարանի հեղինակության եւ ակտիվության բնույթն է գործոն, որի ուժով այս որոշումները կատարվում են։ Եթե պետությունն իրավաբանորեն խախտում է, պարտադիր որոշումը չի կատարում, խախտում է միջազգային իրավունքը, սա միջազգային պատասխանատվություն է առաջ բերում։ Մյուսը, որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ դատարանի որոշումը չկատարելը սպառնալիք է հենց այս կառույցի հեղինակությանը։ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Սիրանուշ Սահակյան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան միջազգային իրավունք Հայաստան Ադրբեջան մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին