f

Անկախ

«Եթե  ես փախչեմ, ո՞վ է մեր հողը պահելու»: Բերձորցի Ժորան զոհվել է Հադրութում


Ժորան ծառայում էր Հադրութում

Ժորա Սարգսյանը ծնվել էր Երևանում: Նա ընդամենը քառասուն օրական էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք, որտեղ և անցել է Ժորայի մանկությունն ու պատանեկությունը:

2019 թվականի ամռանը Ժորա Սարգսյանը զորակոչվել էր բանակ և զինծառայության անցել Հադրութի N զորամասում:

«Անկախի» հետ զրույցում քույրը` Նարինեն, պատմել է, որ Ժորը երբեք չէր դժգոհել ծառայությունից:

«Շատ գոհ էր ծառայությունից: Այնպես էր, որ նա հարմարվող բնավորություն ուներ և երբեք ոչ մի բանից չէր դժգոհում»,- ասում է նա:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեի մյուս եղբայրը՝ Արսենը, որպես կամավոր, կռվել է Ջաբրայիլում,  քանի որ եղբոր մոտ մեկնելու խնդրանքը մերժել են զինկոմիսարիատից:

Հայրը՝ Սարգիսը, նույնպես կամավորագրվել է և մեկնել Հադրութ` որդու կողքին լինելու և նրա հետ Հադրութը պաշտպանելու` չնայած վատառողջ լինելուն:

Նարինեն պատմում է, որ հայրը դժվարությամբ էր հասել Ժորին: Ժորն առանջնագծում էր, հայրը շատ դիրքեր էր անցել, որ հասներ նրան, այնինչ Ժորը դժգոհել էր, որ հայրն իր մոտ էր եկել:

«Պապան ասում էր, որ Ժորին պատերազմի օրը տեսնելու ժամանակ առաջին հայացքից հասկացել էր, որ  մեծ տղամարդ էր իր առջև կանգնած: Դա զգացել էր Ժորի աչքերից»,-ասում է նա:

Պատերազմի դաշտում մեկ օրում հասունացած Ժորան երեք օրից հորը խնդրել էր իջնել դիրքերից և տուն գնալ: Ասել էր՝ ամեն ինչ լավ կլինի և շուտով պատերազմը կավարտվի։

Բարի  և խիզախ Ժորը

Ժորային ճանաչողները նրան որպես համեստ ու բարի երիտասարդ գիտեին:

«Անսահման բարի էր Ժորը, խիզախ և հայրենասեր: Նրա մեջ մեծ սեր կար մարդկության հանդեպ։ Միշտ բոլորին լավություն էր անում, միշտ բոլորի հանդեպ ուշադիր էր: Եղբայր էր մեծատառով։ Երբ ծառայում էր բանակում, ես ինձ հզոր ու պաշտպանված էի զգում»,-ասում է Նարինեն:

Ժորան ավագ սերժանտի կոչում ուներ, քաջ գիտակցում էր իր պարտավորությունները, պատասխանատու էր իր ջոկի զինակիցների համար։

Ժորան նոր էր ավարտել մարտական հերթափոխն ու իջել դիրքերից, չէր հասցրել անգամ հանգստանալ:

Նարինեի խոսքով` պատերազմի ժամանակ ամեն օր Ժորայի հետ կապի մեջ էին: Անգամ պատսպարվելու նպատակով նկուղ չէին իջել, որովհետև Ժորան տան հեռախոսահամարին էր զանգում: Պետք էր միշտ խոսեին նրա հետ: Ժորայի հետ կապի մեջ են եղել մինչև հոկտեմբերի 22-ը։

Նարինեի խոսքով՝ հրամանատարի զոհվելուց հետո Ժորան էր ստանձնել ջոկատի հրամանատարությունը, կամ ինչպես ինքն էր ասում՝ տիրություն անում զորքին։

 «Զինվորները հետագայում պատմել են, որ Ժորը կանգնում էր խրամատի վերևում և բոլորին ուժ ու ոգի տալիս»,-ասում է Նարինեն։

Մի քանի օր շրջափակման մեջ են եղել, Ժորն օրերով հաց չէր կերել, առաջնահերթ մտածել էր զինվորների մասին։ Հարազատները շատ էին խնդրել, որ զգույշ լիներ, առաջնագիծ չհասներ, բայց Ժորն ասել էր․ «Եթե  ես փախչեմ, ո՞վ է մեր հողը պահելու»։

Քույրը հիշում է, որ պատերազմի ժամանակ պայթյունից Ժորայի դեմքը վառվել էր,  անընդհատ խնդրում էին, որ իջնի դիքերից և բուժօգնություն ստանա, բայց Ժորն ասել էր․ «Եթե դու ու մաման էլ գաք հասնեք այստեղ, ձեզ կպահեմ, բայց երբեք հետ չեմ  իջնի»։

Ժորի ընտանիքը Սասունից են, և Ժորայի ուշքն ու միտքը պապական հողերը հետ բերելն էր:

Պատերազմի օրերին Ժորան զգուշացրել էր քրոջը՝ «Նար, եթե մի օր չզանգեմ՝ չկամ»:

«Ժամերով խոսում էինք նրա հետ, անգամ ընկերուհուն էր զանգում»,- ասում է Նարինեն:

Հոկտեմբերի 23-ին չեն կարողացել կապվել նրա հետ: Կարծում էին` կապի խնդիր էր:

Հենց այդ օրն էլ Հադրութը պաշտպանելիս անմահացել էր հերոս Ժորան։ Ծառայակից ընկերները հեռախոսն անջատել էին, որովհետև չգիտեին՝ ինչպես հարազատներին հայտնեին Ժորայի զոհվելու մասին:

«Նույն օրը հորեղբայրս Ստեփանակերտ էր զանգել։ Ասել են՝ Ժորը ծանր վիրավոր է: Հետո Գորիս են գնացել՝ հոսպիտալում նրան փնտրելու»,- ասում է Նարինեն:

Թշնամու դիտակետում հայտնված Ժորը սրտից էր վիրավորվել։ Ընկերները հետագայում պատմել են, որ զոհվելու օրը Ժորը ջուր էր խնդրել՝ գլուխը լվանալու համար։ Հետո հաց էր ուզել՝ քաղցը հագեցնելու համար:

Ժորային հուղարկավորել են Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրել են «Արիություն» մեդալով։

Պատերազմից հետո Ժորայի ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ժորայի հիշողություններով հարազատ Բերձորը մնացել է հեռվում՝ որպես անհաս երազ, ինչպես բերձորցի Ժորան՝ Հադրութն ու Սասունն ազատագրելու ՝ անկատար մնացած նվիրական երազանքներով։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Ժորա Սարգսյան Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին