f

Անկախ

Քննիչն անհետացած զինծառայողի պապիկին խորհուրդ է տվել բախտագուշակի դիմել


Ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ, ըստ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամաբանության, 18 տարեկան նորակոչիկը կարող է խուսափել քննությունից, խուսափել զինվորական ծառայությունից և փաստորեն Հայաստանի Հանրապետությունում չկան հետախուզական մարմիններ՝ առաջին հերթին կանխելու և հետագայում նաև հայտնաբերելու ադ զինվորին։Քննիչի որոշմամբ վարույթը կասեցվել է, քանի որ հանցագործություն կատարծ անձը չի հայտնաբերվել, այսինքն Նորիկ Մկրտչյանը չի  հայտնաբերվել։  Այս մասին <<Հրապարակի>> հետ զրույցում ասաց Նորայր Մկրտչյանի գործով վերջինիս իրավահաջորդի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։

Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021 թվականի փետրվարին, եղել է ուսումնական գումարտակում, որից հետո մայիսի 14-ին՝ ադրբեջանական զորքերի ՀՀ սահմանից ներխուժելու դեպքերին զուգահեռ, թիվ մեկ հրաման է եղել բարձրանալ դիրքեր։ Նորիկ Մկրտչյանը դիրքեր է բարձրացել բարձր ջերմությամբ, ինչպես նաև հոգեբանական խնդիր է ունեցել՝ այդ մասին տեղյակ է եղել հրամանատարական կազմը։ Նորակոչիկը շատ մեծ դժվարությամբ է բարձրացել դիրքեր, քանի որ առողջ զինվորի համար էլ է այնտեղ բարձրանալը ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Վերջինիս օգնել են դիրքեր բարձրանալ երեք այլ զինծառայող։

Պաշտպանը Անկախին պատմեց, որ ջերմությունն այնքան բարձր է եղել, որ վերջինիս նույնիսկ ներարկում են արել։ Ըստ պաշտոնական վարկածի Նորիկ Մկրտչյանն անհետացել է մայիսի 18-ին՝ 17:30-ին, սակայն մայրը համոզված է, որ իր որդին անհետացել է մայիսի 14-ին, քանի որ մինչ այդ ամեն օր կապ է հաստատել որդու հետ։

Ռազմական ոստիկանություն հաղորդում է ներկայացվել Մկրտչյանի անհետացման մասին, տեղյակ են պահել նաև ծնողին։ հետաքրքիր է, որ գործի հետ կապված որևէ բան չկա, ոչ մի ծառայակից չի տվել ցուցմունք, որ տեսել են նորակոչիկին վերջին անգամ և այն, նույնիսկ նրանց ցուցմունքները հակասում են իրար։ Վիրաբյանը շեշտում է, որ մեկն ասում է, որ Նորիկն անհետացել է ամսի 17-ին, մյուսն ասում է անհետացել է առավոտյան, սակայն Վիրաբյանը շեշտում է, որ քննիչի դա չի էլ հետաքրքրել։

ՀԻշեցնենք, որ վերջինիս դեմ դասալքության հոդվածով գործ էին հարուցել, այսինքն անհետացած զինվորի դեմ քրեական գործ են հարուցել, սակայն, թե որտեղ է անհետացած զինվորը, այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի։

՛՛Ո՞ւր գնաց այդ զինվորը՝ ոչ ոք չգիտի և ոչ ոք անհանգստացած էլ չի, ոչ Պաշտպանության Նախարարությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ դատախազությունը։ Որևէ մեկն անհանգստացած չի, թե ինչ է լինում, որ այդ պայմաններում զինվորն ուղղակի  անհետանում է և ինչի հետևանք կարող էր դա լինել։ Նման պայմաններում, եթե չլիներ <<բարդակ և բեսպրիձել>> համապատասխան մարմնում, այսինքն բանակում, գոնե հրամանատարական կազմից մի քանի հոգին այս պահին պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լինեին, որովհետև նրանց ենթակայության տակ գտնվող  նորակոչիկի մասին է խոսքը։ Անգամ եթե նորակոչիկը ինքնակամ լքած լիներ ծառայության վայրը, հրամանատարական կազմը՝ սկսած դիրքի ավագից վերջացրած մինչև բարձրաստիճան հրամանատարական կազմ՝ պետք է պատասխան տար, թե ինչպես է եղել, որ նրանք չեն նկատել։ Այսինքն, եթե զինվորի անհետանալը, զինվորի ինչ-որ տեղ գնալը չեն նկատում, այդ նույն տրամաբանությամբ կարող են չնկատել նաև ներթափանցումը թշնամու կողմից՛՛,-շեշտեց վերջինս։

Վիրաբյանը զուգահեռ տարավ Վարդենիսում վերջերս պատահած ողբերգական դեպքին, նշելով, որ առանց որևէ քննության Պաշտպանության նախարարությունը բարձրաստիճան սպաներին մեկ ստորագրությամբ հեռացրեց ծառայությունից ու իրենց զբաղեցրած պաշտոններից, որովհետև անփութության հետևանք որակեց այս ամեն ինչը, առանց որևէ քննության, առանց որևէ հաստատված փաստերի։ Այս դեպքում, երբ որ ոչ թե տասնհինգ, այլ մեկ զինվորի մասին է խոսքը, ինչո՞ւ որևէ մեկը ոչ ծառայողական, ոչ քրեական պատասխանատվություն չկրեց՝ զինվորի անհետանալու փաստի հետ կապված։

՛՛Այսինքն, եթե կա որոշակի մինիմալ չափ՝ գոնե իմանանք, թե քանի զինվորի ճակատագրի հետ խաղալուց հետո կարող են հրամանատարները պատասխանատվության ենթարկվել։ Դեռևս սեպտեմբերին և դրանից առաջ էլ դիմել ենք Գլխավոր դատախազություն, ես ինքս դիմումով դիմել եմ, նաև Ազգային Անվտանգության ծառայություն եմ դիմել, որպեսզի գործ հարուցվի համապատասխան փաստի շուրջ, սակայն ստացել ենք մերժումներ։ Պատճառաբանվել է, որ արդեն իսկ կա հարուցված գործ, եթե քննությունը տարվի և անհրաժեշտություն լինի, համապատասխան գործողությունները կարվեն։Ուզում եմ դա նույնպես հասկանալ, ինչի անհրաժեշտությունը չկա, անհրաժեշտություն չկա պարզելու համար, թե զինվորն ինչ պայմաններում անհետացավ, թե անհրաժեշտություն չկա պարզելու համար առհասարակ զինվորի անհետացումը ինքնակամ զորամասը լքելու հետ կապված  է եղել, թե որոշակի իրավիճակն է ստեղծել այդպիսի հանգամանքը, որ զինվորն այսօր ֆիզիկապես չկա։Զինվորի գտնվելու վայրի մասին որևէ մեկը տեղյակ չի՝ անգամ տեղյակ չենք՝ զինվորը ողջ առողջ է, թե ոչ։ գերիների ցուցակում չկա, անհետ կորածների ցուցակում չկա, փաստորեն մենք չունենք ոչ մի պետական համակարգ, որը կարող է հայտնաբերել 18- ամյա զինվորին, չունենք պետական համակարգ, որը պետք է պատժի այն անփութության համար, որը առաջացրել է նման հետևանք՛՛,- նկատեց Վիրաբյանը։

Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնին, Վիրաբյանը նշեց, որ տարվող քննությունը պարզապես մառազմի ժանրից է և քննիչի կողմից կատարվող առաջարկներն այնքան ցածր որակ և այնքան ցածր մակարդակ է գործում այս գործի քննության ժամանակ, որ անգամ քննիչը զինծառայողի պապաիկին առաջարկել էր դիմել բախտագուշակի ծառայությանը՝ հասկանալու –առողջ է, ու մոտավորապես որտեղ է գտնվում համար՝ զինվորը ողջ ասաց փաստաբանը։

՛՛Առողջ դատողության մեջ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել նրա կողմից արված առաջարկը և ես չեմ զարմանա, եթե քննիչը հրաժարվի և ասի, որ ինքը նման բան չի առաջարկել՛՛,-ասաց Լուսինե Վիրաբյանը։

Փաստաբանը նշեց, որ որոշակիորեն առնչվելով զինվորական գործերին, կարող է փաստել, որ թե պաշտպանության նախարարությունը, թե քննչական մարմինն այդ ուղղությամբ աշխատում և պատասխանատվության են ենթարկում միայն այն գործերով, որոնք ունեն հանրային լայն հնչեղություն։ Եվ միայն այդ հնչեղությունից խուսափելու համար, մեղադրանքներ չլսելու համար լինում են որոշակի հետևանքեր։

՛՛Այսինքն այստեղ ոչ թե արժևորվում է մարդկային կյանքը, արժևորվում է բանակի վիճակը, այդ բարդակ և բեսպրիձել վիճակը, այլ որոշակի կոնֆլիկտից  և որոշակի աժիոտաժից խուսափելու համար լինում են պատասխանատվության ենթարկելու որոշակի նորմեր՝ ուրիշ ոչ մի բան՛՛, շեշտեց Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ այս ամիս Նորիկ Մկրտչյանն արդեն պիտի զորացրվեր ու վերադառնար տուն։

 

Նորիկ Մկրտչյան անհետ կորած զինվորներ ՀՀ Քննչական կոմիտե ՀՀ ՊՆ խմբագրի ընտրանի Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին