f

Անկախ

Բուհերում գիտական մասի հոգաբարձությունը  վերապահել ԳԱԱ-ին․ առաջարկ


Վարչապետի հրամանով ստեղծվել է  աշխատանքային  խումբ, որն իրականացնում է կրթական և գիտական ոլորտում տիրող իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն։ Խմբի պատրաստած տեղեկանքի և առաջարկների հիման վրա պետք է հստակեցվեն ոլորտների ռազմավարական զարգացման ուղղությունները։ Օրերս ՀՀ ԳԱԱ-ում գիտության ոլորտի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել են գիտակրթական ոլորտի բարեփոխումները։ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նախարարին համակարգային բարեփոխումների առաջարկ է ներկայացրել։

«Անկախը» զրուցել է Արթուր Իշխանյանի հետ նրա առաջարկի և դրա իրագործման արդյունքում սպասվող արդյունքների մասին։

-Պարոն Իշխանյան, գիտակրթական ոլորտների բարեփոխման վերաբերյալ ի՞նչ առաջարկ եք ներկայացրել ԿԳՄՍ նախարարին։ Ո՞րն է Ձեր առաջարկի էությունը։

-Ինչպես նախարարը նշեց, ոլորտների վերլուծության  արդյունքում ի վերջո պետք է որոշում կայացվի գիտակրթական համակարգի արմատական զարգացման սցենարների վերաբերյալ, և դա կարտացոլվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  նոր օրենքում։ Այս առնչությամբ  կարևոր է նշել, որ կա ԵՄ հանձնաժողովի՝ 2020թ․ փետրվարին հրապարակված զեկույցը, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրված են մեր գիտական և կրթական ոլորտները, կա  լայնածավալ վիճակագրական և վերլուծական նյութ, անցկացվում են համեմատություններ գիտակրթական ոլորտի արմատական բարեփոխումների և հաջողված, և չհաջողված օրինակների հետ, որոնք կատարվել են Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային  հանրապետություններում։ Չհաջողված օրինակներ են Վրաստանի և Մոլդովայի փորձը, հաջողված են Էստոնիայի, Լիտվայի փորձը։ Այս փաստաթղթի հեղինակները Հայաստանի համար  առաջարկում են դիտարկել երեք հիմնական սցենար, որոնք պարտադրական բնույթ չեն կրում։

Առաջին սցենարով ենթադրվում է ներկա իրավիճակի պահպանում այս պահին,  բայց դանդաղ էվոլյուցիայով  փոփոխություններ և ակադեմիական համակարգում, և բուհական համակարգում՝ դանդաղ փոփոխություններով  բարձրացնելով նրանց  ինտեգրման աստիճանը մինչև ինքնաբերաբար կսկսեն առաջանալ միավորումներ։

Երկրորդ սցենարով առաջարկվում է գիտահետազոտական ինստիտուտները միացնել բուհերին, ինչն, օրինակ՝ արվել է Էստոնիայում և Լիտվայում։ Պետք է ասել, որ զեկույցի համաձայն, բուհերի հետ միացման պրոցեսը պետք է շատ դանդաղ և զգույշ արվի։ Մասնավորապես՝ նշված է, որ էստոնիայի պարագայում դա տևել է 10 տարի։ Նաև  շատ կարևոր է այն, որ Էստոնիայի, Լիտվայի և մյուս հաջողված օրինակների դեպքում շատ մեծ ֆինանսական ներհոսք է եղել ԵՄ կողմից։ Առանձնահատուկ  շեշտվում  է, որ հավանական չէ, որ Հայաստանը բոլոր միջազգային գրանտներով, ներքին ռեսուրսներով և Սփյուռքի միջոցներով կարողանա նման ներհոսքեր ապահովել։

Երրորդ տարբերակն առաջարկում է որպես մոդել ընդունել  ցանցային կառուցվածքները, ինչպիսիք են ֆրանսիական CNRS-ը (French National Centre for Scientific Research),  գերմանական Մաքս Պլանկ ինստիտուտը, Ֆրաունհոֆեր ցանցը, և  ստեղծել մի քանի այսպիսի գիտաուսումնական ցանցեր։

Փաստացի, այս պահին քննարկումներն իրականացվում են այս զեկույցի առաջարկների շուրջ։  Չնայած կան արևելաեվրոպական երկրներ, որտեղ այդ միավորումները չեն իրականացվել, օրինակ՝ Չեխիան, որի ակադեմիան շարունակում է  պահպանել իր կազմում ինստիտուտները և հրաշալի գործում է։

Կարևոր է, որ ԳԱԱ-ն  իրականացրել է իր ուսումնասիրությունները և կառավարությանը ներկայացրել է իր տարբերակը, որը հիմնված է երրրորդ սցենարի վրա․  ակադեմիան ևս կողմ է տարատեսակ ցանցերի ստեղծմանը՝  գիտաուսումնական, գիտաարտադրական, գիտաուսումնաարտադրական, նաև  որոշ ինստիտուտների խոշորացում միավորման ճանապարհով և գիտաուսումնական ցանցերում բուհական ֆակուլտետների, ամբիոնների ներգրավում։

Այս երեք սցենարները քննարկելու ընթացքում առաջացավ այն գաղափարը, որ ըստ ամենայնի նպատակահարմար է գնալ չորրորդ ճանապարհով։ Եվ հենց դա էլ առաջարկել եմ նախարարին։ Չորրորդ ճանապարհի էությունն այն է, որ պահպանելով ներկա ակադեմիական համակարգը՝ բուհական համակարգի գիտական մասը  վերապահվի ակադեմիային, այսինքն ընդլայնվեն ԳԱԱ լիազորությունները և նրան  վերապահվի  բուհերի գիտաուսումնական մասի վերահսկողությունը։ Բուհերը պատրաստում են մագիստրոսներ, ինչը գիտական առաջին աստիճանն է համարվում, հետևաբար այդտեղ գիտական բաղադրիչի ուժեղացումը շատ կարևոր է։

Օրինակ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի համար կարելի է ստեղծել հանձնաժողով ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք կվերահսկեն համապատասխան ուսումնական ծրագրեը, ֆակուլտետում իրականացվող գիտական ուսումնասիրությունները։ Մեկ այլ օրինակ՝ մեր ակադեմիայի համակարգում գործում են մի քանի կենսաբանական ուղղվածության ինստիտուտներ, որոնք ունեն հրապարակումներ բարձր վարկանիշային միջազգային գիտական ամսագրերում։ Ակնհայտ է, որ օրինակ՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին նմանատիպ հոգաբարձուների խորհուրդը՝  բաղկացած այս ինստիտուտների ներկայացուցիչներից, միայն օգտակար կլինի։ Բուհերում գիտահետազոտական մակարդակի բարձրացումից հետո միայն կարելի է մտածել  ավելի սերտ վարչական միավորումների մասին։

Առաջարկի հիմքում մի կարևոր դիտարկում է, որը ԵՄ  զեկույցում բազմաթիվ տեղերում շեշտադրված է, այն է՝ Հայաստանի գիտական համակարգը շատ ավելի լավ է զարգացած և կայացած, քան բուհականը։ Այդ մասին են վկայում նաև միջազգային վարկանիշային ցանկերը, ըստ որոնց մեր գիտական համակարգը բավական բարձր դիրքեր  է զբաղեցնում աշխարհում, մինչդեռ բուհականը էապես ավելի ցածր դիրքերում է։ Այս պարագայում կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է, որ ավելի կայացած  համակարգը՝ ակադեմիական գիտական համակարգը, ստանձնի գիտական մասի հոգաբարձությունը բուհերում։ Այդ ակադեմիական խորհուրները ոչ թե գործառնական գործառույթներ կիրականացնեն, այլ զուտ գիտաուսումնական՝ ուսումնական և գիտական-հետազոտական ծրագրերի մշակում, թեմաների ընտրություն և այլն։

Գաղափարը քննարկել եմ առաջատար գիտնականների, ակադեմիայի ինստիտուտների և բուհերի ներկայացուցիչների հետ, նաև մեր Սփյուռքի հայրենակից գիտնականների, ինչպես նաև այլազգի գիտնականների հետ։ Արդյունքում  մշակվեց այս նախագիծը, որն առաջարկել եմ նախարարին։ Ես այն կանվանեի չորրորդ սցենար, որը, սակայն, էապես չի տարբերվում ԳԱԱ  առաջարկած երրորդ տարբերակից, այլ լրացնում է այն, քանի որ մենք էլի խոսում ենք ցանցերից, պարզապես այստեղ ղեկավարման հարցն է հստակեցվում։

Առաջարկն, իհարկե, իր մեջ պարունակում է մի շարք այլ կարևոր դրույթներ ևս, որոնք ուղղված են համակարգի կայունացմանը։ Օրինակ՝  առաջարկվում է գույքն ու հողատարածքներն անհատույց հանձնել ակադեմիական կազմակերպություններին, բայց առանց օտարման իրավունքի։

Նախագիծը մշակված է, առաջարկն արված է, և հույս ունեմ, որ այն կլսվի։ Խորապես համոզված եմ, որ արմատական որոշումները պետք է ընդունվեն լայն կոնսենսուսի պայմաններում։ Այն, որ գիտության զարգացումը մեր երկրի զարգացման կարևորագույն  բաղադրիչ պետք է լինի, աներկբա է, հետևաբար այս հարցերը ընդհանուր հանրային քննարկման առարկա պետք է դառնան, ոչ միայն մասնագիտական։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այս չորրորդ տարբերակը  ևս կլսվի և կլինեն համապատասխան քննարկումներ։

Անցած տասնամյակներում երկու նմանատիպ առաջարկներով հանդես եկել եմ, այնպես որ պատկերացնում եմ ընթացքը, և հույս ունեմ, որ որոշ սխալներից կխուսափենք և կգնանք բաց քննարկումների ճանապարհով,  որովհետև այսօրինակ որոշումները չպետք է կայացվեն փակ դռների հետևում։

-Եթե Ձեր առաջարկն  ընդունվի և իրագործվի, ինչպե՞ս այն  կանրադառնա գիտական և կրթական համակարգերի վրա։

-Կրթական համակարգի վրա ազդեցությունն ակնհայտ է, որովհետև տեղի կունենա գիտաուսումնական ծրագրերի արդիականացում։ Գաղտնիք չէ, որ բուհերում երբեմն դասավանդվում են հնացած կուրսեր։ Այս պարագայում կրթական ծրագրերը, դասընթացները կհամապատասխանեցվեն գիտության զարգացման ժամանակակից մակարդակին, ինչը բուհերին զարգացման լրացուցիչ իմպուլս կհաղորդի։ Իսկ ակադեմիայի առումով, այսօր էլ ԳԱԱ 600-ից ավել աշխատակիցներ ներգրավված են բուհական համակարգում որպես դասախոսներ, մի շարք ինստիտուտներ ամբիոններ ունեն բուհերում, կան համագործակցության հուշագրեր։ Իսկ այս պարագայում այդ ամենը կանոնակարգված տեղի կունենա, ավելի ակտիվ համագործակցություն տեղի կունենա, ինչն էլ կնպաստի, որ մեծանա երիտասարդների հոսքը դեպի գիտություն։

Բուհերում ակտիվ աշխատող գիտնականների և զարգացած ծրագրերի առկայությունը կբարձրացնի գիտության  գրավչությունը։ Այս և համալիր այլ քայլերի արդյունքում  երևի հնարավոր կլինի հասնել  սերնդափոխության խիստ սուր կանգնած խնդրի էական մեղմման։ Բացի այդ, բուհական համակարգում գործող գիտնականներն ավելի սերտորեն կներգրավվեն ակադեմիական հետազոտություններում, ինչի արդյունքում կբարձրանա նաև գիտական արտադրանքի մակարդակը բուհում։

Ծրագիրը համալիր ջանքեր է ենթադրում, մասնավորապես՝ Գիտության կոմիտեն պետք է հայտարարի համատեղ դարամաշնորհներ ակադեմիական ինստիտուտների և բուհերի գիտական անձնակազմերի համար։ Դա թույլ կտա ստեղծել ժամանակավոր կոլեկտիվներ, որտեղ համատեղ աշխատանք կկատարեն ակադեմիական ինստիտուտների աշխատակիցները և բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ Համատեղ աշխատանքի պարագայում բուհերի գիտական արդյունքի ավելացում կապահովվի։

-Ի՞նչ է պետք է  առաջարկի իրագործման համար։ Արդյոք միայն քաղաքական կամքը բավարա՞ր է։

-Անշուշտ, ոչ միայն քաղաքական կամք, բայց այն կարևորագույն բաղադրիչ է։ Առաջին հերթին պետք է հանրային կոնսենսուս, սա շատ կարևոր նախապայման է։

Իսկ քաղաքական կամքը ենթադրում է մի շարք կարևոր քայլեր, մասնավորապես, ֆինանսական լուրջ ներդրումներ։ Այդ ներդրումները պետք է բավարարեն, որ  համատեղ գիտական ծրագրերը ձեռնարկվեն և իրականացվեն։ Անհրաժեշտ են ներդրումներ, որպեսզի  բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունը նվազի, որպեսզի պրոֆերսորադասախոսական կազմը ավելի շատ ժամանակ հատկացնի բուն գիտական հետազոտություններին։ Համալիր մոտեցման արդյունք պետք է լինի այնպիսի բարեփոխումը, որի նպատակն է բուհերի և ակադեմիական գործունեության սերտաճումը և արդյունավետության բարձրացումը։

Դա պահանջում է կոնսենսուս, կամք, ֆինանսական միջոցներ և հետևողականություն։

Ուզում եմ մի կարևոր բան մատնանշել։ Երբ համեմատում ենք բոլոր չորս սցենարները, տեսնում ենք, որ ակադեմիայի առաջարկած երրորդ տարբերակը, ինչպես նաև այս տարբերակը, որը երրորդի շարունակությունն է, առավել անցնցում  ու սահուն փոփոխություններն են առաջարկում։ Սա անցնցում, էվոլյուցիոն ճանապարհ է, որը, համոզված եմ, ի վերջո բերելու է շատ դրական փոփոխությունների։

 

հարցազրույց գիտության զարգացում խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ Արթուր Իշխանյան ԿԳՄՍՆ

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին