f

Անկախ

Շարունակվում է իշխող ուժի հստակ մոտեցումը՝ ամեն կերպ դադարեցնել Զարուհի Նախշքարյանի լիազորությունները. Մելիքյան


Եթե Արդարադատության նախարարությունը ճիշտ է, ապա դատավորները թեկուզ չափավոր ձեւով որեւէ հնարավորություն չունեն անդրադառնալու եւ իրենց անհամաձայնությունը հայտնելու դատավորների՝ բարձր պաշտոնից զրկելու հիմնավորվածությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ 4-րդ կարգապահական վարույթն է հարուցվել: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

«Առաջին երեք կարգապահական վարույթները դեռեւս Գագիկ Ջհանգիրյանի ժամակաշրջանում էին հարուցված եղել: Երեք վարույթներից երկուսով ունեցել ենք խախտման բացակայության արձանագրություն, երրորդով ունեցել ենք խախտման արձանագրում եւ խիստ նկատողության կարգապահական միջոցի կիրառում: Այս վարույթը բացառիկ է նրանով, որ դեռեւս որեւէ այլ  վարույթով չարձանագրված խախտում է տեղի ունեցել: Մենք արդեն իսկ ունենք իրավիճակ, որ դատավոր Նախշքարյանի դեպքում կա իրավունքների խախտում: Այդ մասով Եվրոպական դատարանը արդեն իսկ քննարկման առարկա է դարձրել այս գործը»,- նշեց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերոջ՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից. «Վարույթը վերաբերում է խոսքի ազատության խնդրին: Դատավորը մի շարք հրապարակումներում իր խիստ չափավոր մոտեցումներն է արտահայտել իր գործընկերոջ, դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ ԲԴԽ-ի կայացրած որոշման մասին»:

Փաստաբանը շեշտեց, որ դա կարող է վերաբերել բոլոր դատավորներին. «Դա նույնն է, եթե արգելես շենքի բնակիչներին խոսել շենքի խնդիրների մասին: Կան կանոններ, որոնք համաձայն դատավորները չեն կարող դիրքորոշում հայտնել իրենց գործընկերների վարույթներում գտնվող վարույթներով, կամ կասկածի տակ դնել դատական ակտերը, բայց դրանք նպատակ չեն հետապնդում դատավորներին արգելել հենց դատավորների վերաբերող խնդիրների մասին խոսելուց: Դատավորները չեն կարող հնարավորություն չունենալ բարձրաձայնել իրենց վերաբերող խնդիրները»:

Մելիքյանը նշեց, որ այդ միջնորդությունը խիստ տարօրինակ է համարում իրավական տեսանկյունից, սակայն հաշվի առնելով Արդարադատության նախարարության եւ Բարձրագույն դատական խորհրդի հարաբերությունները, այդքան էլ տարօրինակ չէ. «Շարունակվում է իշխող ուժի շատ հստակ մոտեցումը՝ ամեն կերպ դադարեցնել Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, եւ կարծում եմ՝ ԲԴԽ-ի ներկայիս կազմը լիովին ունի դրա հնարավորությունը, որովհետեւ ԲԴԽ կազմը արդեն ապացուցել է իրավունքի շահերի փոխարեն այլ շահեր սպասարկելու ունակությունները»:

Հայաստան Ռուբեն Մելիքյան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին