Զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների մեջ է նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականը՝ Աղասի Մաթեւոսյանը:
«Աղասի Մաթեւոսյանն ու եւս 3 անձ կալանավորվել են 2 ամսով»,- հայտնեցին Դատախազությունից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։