Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետի շքանշանի բարձրագույն կոչումից զրկելու հնարավորությունը, հաղորդում է AFP-ը։
Մեծ խաչի ասպետը Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչումն է: Պուտինն այդ կոչումը ստացել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից։
Մակրոնը ՌԴ նախագահին Պատվո լեգեոնի շքանշանի շարքերից հեռացնելու հարցը «խորհրդանշական, բայց կարեւոր հարց» է անվանել։
Պուտինն առաջին եւ միակ ռուսաստանցին է, որն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչմանը: