f

Անկախ

Ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են անչափահասներին պաշտպանելու. Արա Զոհրաբյան


Մենք ակնկալում էինք, որ այդպիսի արձագանք կլինի. ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են  անչափահասներին պաշտպանելու և նման միջադեպ է եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպի առիթով հրավիրված ասուլիսիօ ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության արձագանքին, որը խուլիգանություն է որակել տվյալ միջադեպը։

«Վստահ եմ, որ կան արժանապատիվ ոստիկանները, կան նաև նման մարդիկ, որոնք  քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, այդ ենթամշակույթը վերցրել և տարել են այդ պատերի ներս։ Պարզ չէ, որ հիմա իրենք ամեն ինչ փորձելու են անեն  իրենց պաշտպանելու համար, իրենց կարճ խելքով փաստաբաններին մեղադրեն։ Բայց այնտեղ եղել են տարբեր մարդիկ, հոգեբանը, ձերբակալված անչափահասի ծնողը, մյուս փաստաբանը։ Իրենք չեն կարող  ժխտել ծեծի  փաստը, իրենք ծեծի են ենթարկել, այլ բան է՝ ինչով են արդարացնելու իրենց արարքը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաեւ հավելեց, որ անչափահասներին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են  մոտեցել, հետները կռվի են բռնվել, ապա բերման են ենթարկել, իբրև ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցույց տվել և այլն. «Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն։ Հետ ենք գնում 90-ականներ թվականներ, այսինքն փաստաբանը ոչ թե չի կարողանում իր վստահորդին պաշտպանել, այլ ինքն իրեն պաշտպանել։ Սա շատ անթույլատրելի վարքագիծ է, որ պաշտոնատար անձը փորձի սա ծածկել, վստահ եղեք, պատասխան է տալու։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Այս դեպքը փաստաբանական ինստիտուտի դեմ է,  եթե կուլ տանք,  ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել, հետո ասեն փաստաբանները խուլիգանություն արեցին»,- նշեց փաստաբանը։

Ասուլիսին ներկա փաստաբան Մարզպետ Ավագյանը պատմեց, որ նախորդ օրը, երբ անչափահասներին ձերբակալել ու տարել են ոստիկանության Էրեբունի բաժին, իր վստահորդի հայրը շուրջ 2-3 ժամ փորձել է տեսակցել իր որդուն որպես օրինական ներկայացուցիչ, սակայն տարբեր  պատճառաբանությամբ չեն թույլ տվել. «2-3 ժամ հետո է հաջողվել տեսակցել։ Տեսել է վնասվածանքներ կան տղայի վրա, շորերը եղել են կեղտոտ, վրան՝ ոտնահետքեր»։

Հարցին, թե ո՞ր պահին իրավիճակը սրվեց, նա ասաց. «Առերես-հարցաքննության ընթացքում անչափահաս ձերբակալված անձը  սկսեց ցուցմունքներ տալ իրենց խոշտանգելու վերաբերյալ։ Այդ պահից սկսած իրավիճակը լարվեց։ Օպերատիվ աշխատողները եկել էին, բաց դռների առջև կանգնել, իմ գնահատմամբ, ուղղված էր ճնշում գործադրելու անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքը»։

Հայաստան Արա Զոհրաբյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին