f

Անկախ

Փաստաբաններին՝ Ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ-ի թեժ գծին ահազանգ չի ներկայացվել. ՄԻՊ


Փաստաբաններին՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այսօր՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Նախ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար, որին, ի դեպ, բազմաթիվ զանգեր են ստացվում հենց մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից։ Ներկայացված ահազանգերով Պաշտպանի հաստատության իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում իրականացվում են արագ արձագանքման այցեր։

ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ փաստաբանի կողմից ՄԻՊ աշխատակազմի ընդունարանի քաղաքային հեռախոսահամարին ոչ աշխատանքային ժամին իրականացված զանգն անպատասխան մնալը չի կարող որևէ կերպ գնահատվել Պաշտպանի հաստատությանը դիմելու կամ աշխատակազմի կողմից անգործություն դրսևորելու միջոց՝ դրանով իսկ ստվերելով Պաշտպանի հաստատության գործունեությունն ու հեղինակությունը։

Ավելին՝ հանրահայտ է, որ Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա 116 թեժ գծի հեռախոսահամարը և այդ հեռախոսահամարի միջոցով է, որ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ոչ աշխատանքային ժամերին կարողանում են դիմել Պաշտպանի հաստատությանը և ստանալ աջակցություն։

Ուսումնասիրությունը ևս վկայում է, որ փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել, իսկ փաստաբանի կողմից պատշաճ հեռախոսահամարին ահազանգը չներկայացնելը դիտարկվել որպես աշխատակազմի անգործություն։

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է պատվով կտարել իր առաքելությունը, և ինչպես արդեն հրապարակել ենք Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքով Պաշտպանի ժամանակվոր փոխարինողի որոշմամբ սկսվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ»:

Ավելի վաղ  Անկախը հայտնել էր, որ փաստաբանների պլատի խոսնակը հայտարարել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել երկու փաստաբանները: Ավելի ուշ ասուլիս է տվել փաստաբանների պալատի նախագահը եւ մանրամասներ ներկայացրել դեպքից:

փաստաբաններ ՀՀ Ոստիկանություն ծեծ ՄԻՊ Հայաստան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին