f

Անկախ

Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ “արժեքներ” գոյություն չունեն


Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա և դա նրանք շատ լավ են գիտակցում:

Ինչո՞ւ եմ վստահ, որ գործող կապիտուլյանտները դա լավ են գիտակցում: Ցավալի կորուստներով խայտառակ պատերազմից հետո, նրանց կողմից՝ քրեաիրավական շինծու գործիքակազմով և կեղծ տեղեկատվական ուղղեկցությամբ իրականացվող քաղաքակական բռնաճնշումներն ուղղված են բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր առընչություն են ունեցել ԶՈՒ հետ:

Այսինքն՝ բոլոր նրանց դեմ, ովքեր հայկական բանակի կազմավորման և կայացման հարցում ունեցել են մեծ կամ փոքր ներդրում, ինչպես նաև Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում արձանագրել են հաղթական արդյունքներ: Այդ ֆոնի վրա գործող ինքնակապիտուլյացված ռեժիմը, հայ հասարակությանը պետք է “հետևողականորեն համոզի”, որ պատերազմում և քաղաքական դաշտում պարտված “իշխանությունները” մեղավոր չեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր բավարար չափով տեղեկացված են և ապագայում կարող են հիմնավոր կերպով ապացուցել այս իշխանությունների ռազմա-քաղաքական դավադրություններն ու պարտության պատճառները՝ այսօրվանից նշանակվում են որպես անուղակի “ մեղավորներ”:

Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը: 26 տարի շարունակ հայկական բանակն իրական պաշտպան է եղել մեր ժողովրդի համար, և հիմա էլ եթե թշնամին ինչ-որ հարցերում զգուշանում է Հայաստանից՝ դա ոչ թե ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների, այլ բացառապես ազգային բանակի և ազգային շահերը գիտակցող քաղաքացիների շնորհիվ է: Ալիևը մեծ հաճույքով հաշվեհարդար կտեսներ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի դաշտում և քաղաքական պայքարում անընդհատ ճնշած վիճակում են պահել Ադրբեջանի նվաճողական ախորժակը: Տարբեր շինծու պատրվակներով քրեաիրավական հետապնդման ենթարկելով Արցախյան շարժման և Բանակի կայացման հետ կապ ունեցող մարդկանց՝ Նիկոլը և Իլհամն անում են գրեթե նույն բանը: Պատահական չէ, որ նրանց պայքարը ոչ թե սոցիալական, տնտեսական կամ այլ ոլորտների նախկին պատասխանատուների դեմ է, այլ հենց ռազմա-քաղաքական ոլորտի՝ որտեղ նախկին բոլոր իշխանության տարիներին Հայաստանը եղել է ուժեղ և անխոցելի:

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև տասնյակ պաշտոնաթող գեներալների դեմ հարուցված տարատեսակ “գործերն” ուղիղ հարված են ՀՀ ռազմա-քաղաքական հաջողված անցյալին, ինչպես նաև անհաջող փորձեր են՝ ներկա ապաշնորհ և դավադիր կապիտուլյացիան փարատելու համար:

Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ “արժեքներ” գոյություն չունեն: Ես գրեթե համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում, իր սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ նա պատասխանատվություն է բարդելու նաև տարածքային կորուստներ տված Վաղարշակ Հարությունյանի, Արշակ Կարապետյանի և Սուրեն Պապիկյանի վրա: Գրեթե նույն կերպ, ինչպես արվել է Դավիթ Տոնոյանի պարագայում:

Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել ընդհուպ մինչև առաջին հանրապետության ռազմական նախարարներ Դրաստամատ Կանայան, Ռուբեն Տեր-Մինասյան, Քրիստափոր Արարատյան և Հովհանես Հախվերդյան: Միայն թե ՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է:

Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում, իսկ պարտվողները միշտ կանգնում են պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ հարուցված բոլոր շինծու գործերը վաղ թե ուշ փլվելու են, կարճվելով ու արդարացվելով: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ ժամանակը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև ամենալավ ուսուցիչն է:

Հ. Գ.

Ինչ վերաբերում է Սեյրանի Օահնյանի և Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործերին, ապա որքան տեղեկացված եմ գործի հանգամանքներից, երկու նախարարներն էլ գործել են բացառապես իրենց իրավասության շրջանակներում և չեն կատարել գործողություններ, որոնք հակասեն ՀՀ ԶՈՒ շահերին և պետության պաշտպանական քաղաքականությանը: Առավել ծանոթ լինելով Վիգեն Սարգսյանի գործողությունների մոտիվներին, կարող եմ ասել, որ իր փոխարեն ես էլ լինեի՝ կանեի նույնը և երբեք չէի զղջա, որ իմ իրավասության շրջանակներում բնակարան եմ հատկացրել նրանց, ովքեր վաստակ են ունեցել պետության առջև և գնահատելի ծառայություններ են մատուցել ՀՀ Զինված ուժերին:

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում Վիգեն Սարգսյան Հայաստան խմբագրի ընտրանի

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին