f

Անկախ

«Ինչքան կարողանանք, դիմանալու ենք: Թաղավարդցի Մարտան բլոկադայի պայմաններում է զավակ ունեցել


Ճակատագիրը` արցախցի

Պատերազմից անցել է երեք տարի: Երեք տարի հետո Արցախը նորից պատերազմի մեջ է. այս անգամ հումանիտար աղետին է դիմակայում: Թշնամին վաթսունմեկ  օր է, ինչ շրջափակման մեջ է պահում արցախցիներին:

Կենսական կարևոր պայմանների, դեղորայքի խնդիրներ կան: Բայց դրանք էլ կհաղթահարեն հերոսական արցախցիները, միայն թե խաղաղություն լինի: Սա է յուրաքանչյուր արցախցու նվիրական երազանքը: Վիրավոր Արցախում վիրավոր սրտի վերքերն են բուժում` պայքարելու, հողի զորությամբ ամրանալու կամքով, ապրելու և ապրեցնելու հավատամքով: Ճակատագիրը` արցախցի:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ էր ծնվել մեր պատմության հերոսուհու` Մարտայի առաջնեկը` Արտուրը: Ամուսինը` Մարտինը, մարտադաշտում էր, Մարտան` Երևանում, բայց նրանք կարողացել են հաղթահարել պատերազմի արհավիրքը: Թվում է` դժվարություններն այլևս անցյալում են, բայց երիտասարդ ընտանիքը նոր դժվարությունների միջով պետք է անցներ: Դեռ դեկտեմբերին` բլոկադայի պայմաններում, ծնվել էր Մարտայի փոքր որդին` Ավոն:

Մարտան Մարտունու շրջանի Սոս գյուղից է: Արցախյան 44-օրյա պատերազմից յոթ ամիս առաջ էր ամուսնացել և տեղափոխվել Թաղավարդ: Թաղավարդի իրենց տունը պատերազմի հետևանքով հիմնովին ավերվել է, և միայն այս տարի են պատկան մարմինները սկսել տան վերակառուցման աշխատանքները:

Ավերված տնից ոչ մի բան հնարավոր չէր եղել փրկել, երևի միայն ` երիտասարդ ընտանիքի երազանքները, որոնք պատերազմից հետո, չնայած դժվարություններին, փորձում են կամաց-կամաց իրագործել:

Մարտինը պատերազմից առաջ Հադրութում էքսկավատորով աշխատանքներ էր անում: Նա, որպես կամավոր, մասնակցել էր Հադրութի և Ջաբրայիլի մարտերին, զոհված և վիրավոր տղաներին էր հանել մարտադաշտից, շրջանից տարհանել կանանց և երեխաներին: Թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութից նա  չի կարողացել հանել իր գյուղատնտեսական տեխնիկան,  որով աշխատում և հոգում էր ընտանիքի հոգսերը:

Պատերազմի ժամանակ Մարտան տեղափոխվել էր Երևան: Ամուսինը նրանց մոտ էր վերադարձել միայն նոյեմբերի վերջին: Հենց վերջինս էր որոշել հետ վերադառնալ Արցախ և շարունակել այնտեղ ապրել և արարել:

Բլոկադան հաղթահարում են` դիմանալով

Այժմ Մարտայի ընտանիքը վարձով բնակվում է սահմանային Կարմիր Շուկայում: Արցախի շրջափակման պատճառով շինարարական աշխատանքները դադարել են, և Մարտինն այս պահին հիմնական աշխատանք չունի:  Մարտունու շրջանի մեկ այլ գյուղի` Հերհերի համայնքի ղեկավարի գյուղտեխնիկայով գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված:

«Մեր ընտանիքում հիմնականում ոչ ոք չի աշխատում: Միայն երկու անչափահաս երեխաների նպաստն ենք ստանում և ապրում»,- ասում է Մարտան:

Հետո հավելում է` «Յոլա ենք գնում»: Ինչպե՞ս են «յոլա գնում»` բոլորի պես…

«Գյուղում մի բան ստեղծում ենք»,- ասում է նա:

Օգտվում են պետական աջակցության միակ ծրագրից` 40 000-ական դրամից: Ավագ որդին այդ գումարը չի ստանում, քանի որ պատկան մարմինները նրան շահառու չեն ճանաչել: Մարտան ասում է, որ դա պատճառաբանում են քաղաքացիական կացության ակտերի գործակալությունում ուշ գրանցվելու պատճառով: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն են դիմել և հետաքրքրվել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ծնողների շահառու լինելու պարագայում երեխան շահառու չի ճանաչվել:

«Հազար տեսակ պատճառներ են գտել, անգամ` երեխայի` Երևանում ծնվելու փաստը»,- փոքր-ինչ հուզված ասում է Մարտան:

Հազար տեսակ պատճառներ են մեկնաբանում պատկան մարմինները, բայց ոչ մի հիմնավորում` դրանցից որևէ մեկին:

Արցախի շրջափակման պայմաններում ծնված երկրորդ որդու` Ավոյի տակդիրի վերջին տուփն է բացել մայրը: Թե հետո ինչպես կհաղթահարեն այդ խնդիրը, դեռ չի մտածում, բայց հոգու խորքում մայրական անհանգստությունը զգացնել է տալիս զրույցի ընթացքում:

Մարտայի խոսքով` խանութները կամաց-կամաց սնունդ են ստանում, բայց նորից մտահոգվում է` ավագ որդու` Արթուրի մանկական սնունդն էլ է վերջանում. վերջին տուփը Կարմիր Շուկայի համայնքապետարանն էր տրամադրել:

Մանկապարտեզներում ջեռուցում չկա: Որոշ ժամանակով դադարել են դրանց աշխատանքները, որի պատճառով Արտուրը մանկապարտեզ չի հաճախում:

Երիտասարդ ընտանիքը շատ նպատակներ ուներ պատերազմից առաջ: Թաղավարդի իրենց տան հետ մեծ երազանքներ ունեին: Որոշել էին այն վերանորոգել: Եվ չնայած Մարտան ընդամենը մի քանի ամսվա հարս էր, բայց այդ ընթացքում տունը հարազատ էր դարձել նրան և այն ավերված տեսնելիս մեծ ցավ է ապրում: «Չարաբաստիկ պատերազմը խաթարել է մեր փոքրիկ ընտանիքի անդորրը»,-ասում է նա:

Խնդիրներ շատ կան, բայց չեն հանձնվում: Բլոկադան հաղթահարում են` դիմանալով: Ամենադժվարը պատերազմի արհավիրքը հաղթահարելն էր, երբ նրա հարազատները, այդ թվում` ամուսինը, մարտադաշտում էին:

«Ինչքան կարողանանք, դիմանալու ենք»,- ասում է նա:

Մարտան երազում է գեղեցկության սրահ բացել, որտեղ կաշխատեր որպես վարսահարդար: Հիմա մի քանի հաճախորդ ունի, աշխատում է տնային պայմաններում: Փոքրիկների հետ մի կերպ հասցնում է:

«Ես միայն մի բան եմ ցանկանում մեր վիրավոր Արցախին: Այսօրվանից թող հարատև խաղաղություն լինի, մեր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ, թեկուզ` մի քիչ սոված, մի քիչ կոտրված: Մեր զոհված տղաների շիրիմներին էլ խաղաղություն եմ ցանկանում»,- մեր զրույցը հուզված ավարտում է Մարտան:

 

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Արցախի շրջափակում խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Հայաստան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին