f

Անկախ

Թուրքիան առերեսվել է տեխնոգեն աղետի միանգամայն իրական սպառնալիքների


Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը, ըստ որում, խոսքը վերաբերում է արդեն նույնականացված հանգուցյալներին: Այն, որ մարդկային կորուստների թիվը շարունակելու է աճել, կասկած չի հարուցում: Նախնական գնահատականով աղետի գոտում տնտեսական վնասը կազմում է 4 միլիարդ դոլլար, ըստ որում, այս ցուցանիշը հիմնականում ներառում է երկրաշարժի հետևանքով վնասված բնակֆոնդին և ենթակառուցվածքներին վերաբերող տվյալները:

Մոտ 14 միլիոն բնակչության տեղակայման գոտում, սակայն, իշխանությունները անխուսափելիորեն բախվելու են բնական աղետի շատ ավելի ծանր ու դժվար հաղթահարելի խնդիրների, որոնք արդեն հիմա տեսանելի են անզեն աչքով:

Խնդիրների մասշտաբը պատկերացնելու համար նշենք, որ թուրքական իշխանությունների կողմից տարածված տեղեկատվության համաձայն աղետի գոտում փրկարարական աշխատանքներում ներգրավված են մոտ 142 հազար տեղական փրկարարական ուժեր՝ ներառյալ 30 հազար զինվորականներ, համարյա 7 հազար փրկարարներ արտասահմանից, 12 հազարից ավելի միավոր տեխնիկա, զինված ուժերին պատկանող 150-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ, 26 նավեր, և այլն:

Երկիրն առերեսվել է տեխնոգեն աղետի միանգամայն իրական սպառնալիքների, ինչի մասին հրապարակային ամենաաղմկահարույց խոստովանություններից կարելի է համարել Էրդողանի ամենավարկանիշային քաղաքական հակառակորդներից, Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլիի հայտարարությունը.

"Ստամբուլը վտանգված է՝ առնվազն 90 հազար շենքեր գտնվում են բարձր ռիսկի գոտում":

Իշխանություններից, առաջին հերթին կենտրոնական, դժգոհությունը կարելի է ասել համատարած է:

Այսօր երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում, օրինակ, 2020 թվականի մարտի 28-ից Էրդողանի կողմից Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար նշանակված Ադիլ Կարաիսմայիլօղլիին ցուցարարները թեժ ընդունելության են արժանացրել այն աստիճան, որ նախարարը ստիպված է եղել հապշտապ լքել տարածաշրջանը:

Սոցմեդիայում տարածվող տեսանյութերի վերլուծությունից ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց լարված է ու գերէմոցիոնալ:

Շարունակելի

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Թուրքիա Երկրաշարժ Ավերածություններ զոհեր և վիրավորներ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին