f

Անկախ

Անգրագետ պարեկը, ով իր կյանքում ամեն ինչով պարտական է Նիկոլին, ում ընտրել են նաև ըստ լուռումունջ հնազանդվելու կարողության


Շարունակելով նիկոլական բռնապետության և Hummer-ի թեման։

Ինչպես, շատերը երևի հիշում են, պարեկ դառնալու համար հանվեց բարձրագույն կրթություն ունենալու պահանջը։ Բացի այդ պարեկ դառնալու համար պարտադիր չէ նաև ոստիկանությունում նախկինում աշխատած լինելը։

Դրա հետ միասին պարեկները ստացան նոր մեքենաներ, սարքավորումներ, «Գլոկ» ատրճանակներ ու ամսական 320-400 հազար դրամ աշխատավարձ (ցանկացողները կարող են համեմատել բյուջետային այլ աշխատողների աշխատավարձերի հետ), ինչպես նաև ազատվեցին անհրաժեշտության դեպքում սահման ուղարկվելու ռիսկից։

Անցած ամիսների ընթացքում պարեկների մասնագիտական որակն արդեն հասցրել է անեկդոտների թեմա դառնալ․ դրան բոլորս ենք ականատես լինում ամեն օր Երևանի փողոցներում։

Կան նաև մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրականում ծիծաղելու բան չկա, քանի որ կիսագրագետ զինված մարդիկ քաղաքի փողոցներում անմիջական վտանգ են ներկայացնում իրենցից։

Հիմա ամենակարևորը - պարեկային ոստիկանություն հորջորջված այդ ողջ ռեֆորմի նպատակը հենց այդ էլ եղել է - ձեռքի տակ ունենալ զինված կիսագրագետ ստորաբաժանումներ։ Այդպիսի ստորաբաժանումը միշտ ավելի վերահսկելի է ու ավելի կառավարելի։ Վաղը կամ մյուս օրը Նիկոլը հրամայելու է կրակել օրինակ՝ խաղաղ երթ անող մարդկանց վրա։ Կրթված և անխուսափելիորեն ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող ոստիկանի մոտ նման հրամանն առնվազն հարցեր էր առաջացնելու։ Անգրագետ պարեկը, ով իր կյանքում ամեն ինչով պարտական է Նիկոլին, ում ընտրել են նաև ըստ լուռումունջ հնազանդվելու կարողության, ով ծառայությունից դուրս գալու պարագայում միգուցե կարողա բեռնակրի աշխատանք ճարել, որևէ հարցեր չի տալու։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մեր պետության հաշվին ստեղծել է իր բոլոր տիպի հանցավոր հրամանները կատարելուն պատրաստ, անձամբ իրեն պարտական և հավատարիմ զինված խմբավորումներ։ Դա օսմանյան ենիչերական կորպուսի կամ ռուսական օպրիչնիկների անալոգն է մեր իրականությունում։

Հ․Գ․

Նման գրառումներից հետո միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր գրում են, թե բա շատ բարձրագույն կրթություն ստացածներ էլ են տգետ, թե բա նախկինում էլ ոստիկանների թվում շատ էին կիսագրագետները, թե պարտադիր չի, որ կրթություն չստացած մարդը սուսուփուս հրամաններ կատարի ևն, ևն։ Հարգելիներս, դուք, հավանաբար, միջնակարգ դպրոցում չեք յուրացրել «միջին», «միջինացված», ինչպես նաև «արհեստական ընտրություն» հասկացությունները։ Ըստ այդմ՝ միգուցե իմաստ ունի, որ փորձեք ընդունվել պարեկային ծառայություն։

Վահագն Մխոյան ՖԲ Գրառում Պարեկային ծառայություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին