f

Անկախ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում. «Հետք»


Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը խախտումներով շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Կայքը, մասնավորապես, մանրամասնում է. «Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։

Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։

Ի դեպ, «Ման գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը 100% բաժնեմաս ունի նաև «Փարիզ հոթել» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունն է շահագործում Երևանի Կենտրոնում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Փարիզ» հյուրանոցը (Ամիրյան 4/6 11)։ Արթուր Հարությունյանը փոխկապակցված է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանի հետ։

«Փարիզ» հյուրանոցն ու հարևան շենքերը կառուցել է «Գրիար» ՓԲ ընկերությունը, որը պատկանում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանին (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն)։ Ամիրյան 4/6 հասցեի շենքի տարածքների մի մասը սեփականության իրավունքով պատկանում է Գրիգորի Հարությունյանին և նրա մերձավորներին։

«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը Երևանի ավագանու անդամ է ընտրվել 2018 թ.-ին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Դաշինքը ձևավորվել էր «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից։ Վահե Օհանջանյանը «Առաքելություն» կուսակցության ցուցակով է ընդրգրկվել դաշինքի համամասնական ցուցակում։ Հիշեցնենք, որ Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս «Առաքելություն» կուսակցության քվոտայով է 2018 թ.-ին ընտրվել Երևանի ավագանու անդամ»։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Իմ քայլը Երևանի քաղաքապետարան շինարարություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին