f

Անկախ

Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների մեծ խմբաքանակ գնել


Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել Tomahawk թեւավոր հրթիռների գնման մասին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան։

«Մենք մտադիր ենք զանգվածային գնման մասին պայմանագիր կնքել»,- նրա խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։ Խամադան չի նշել հրթիռների ստույգ թիվը, որոնք ճապոնական կողմը մտադիր է ձեռք բերել։ Գործակալության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլի 1-ից) նախատեսվում է գնել մոտ 500 Tomahawk հրթիռ։

Այդ նպատակների համար  նախատեսվում է հատկացնել 211,3 մլրդ իեն (մոտ 1,6 մլրդ դոլար)։ Հրթիռների տեղակայումը մարտական նավերի վրա նախատեսվում է սկսել 2026թ. եւ ավարտել 2027թ., երեքշաբթի տեղեկացրել է Sankei Shimbun թերթը։

Ճապոնիայի կառավարությունը 2022թ. դեկտեմբերի 16-ին հաստատել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը պաշտպանական քաղաքականության հիմնարար փաստաթուղթն է։ Մասնավորապես, դրանով հակահարվածի իրավունք է նախատեսված պոտենցիալ հակառակորդի տարածքում գտնվող թիրախներին։ Բայց կանխիչ հարվածներ ենթադրյալ հակառակորդի տարածքին չի թույլատրվում։

Ռազմավարությունում նշված է մինչեւ 2027թ. պաշտպանական ծախսերը մոտ կրկնակի՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով (ՆԱՏՕ-ի օրինակով) ավելացնելու մասին։ Հակահարձակման հնարավորությունների զարգացման շրջանակում Ճապոնիան ծրագրում է մեծացնել իր ունեցած Type 12 հրթիռների հեռահարությունը՝ հասցնելով հազար կիլոմետրի։ Ցամաքում դրանց տեղակայումը նախատեսվում է սկսել 2026 ֆինանսական տարուց, նավերի վրա՝ 2028-ից, ինքնաթիռների վրա՝ 2030 ֆինանսական տարուց։

Ճապոնիա ԱՄՆ Աշխարհում զենքի վաճառք

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին