f

Անկախ

Գիրք նվիրելու օրվա առթիվ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՆՎԵՐ


«Է՜յ, դու, ջահել, հպարտ հասակ, Անցար ոսկե ամպի պես...»:

Ավ. Իսահակյան

Ի՞նչ է պատանեկությունը, սիրելի՛ ընթերցող: Ի՞նչ է ջահել տարիքը: Իսկապե՞ս մարդու «ջահել հասակը» ոսկե ամպ է:

Ա՞մպ է պատանեկությունը, շո՞ղ, մեղեդի՞, գիսա՞ստղ, երա՞զ, չվող հա՞վք... Բոլոր մնացած բարեմասնություններից առաջ պատանեկության տարիքը գրքի երկրպագության տարիքն է:

Ե՞րբ ենք մենք կարդում, կարդում ամեն օր, ամեն ազատ ժամ, եթե ոչ այդ տարիքում: Հանենք այդ տարիքում կարդացած գրքերը, և մեր հիշողության մեջ կմնան զանազան լրագրերի, ամսագրերի, վավերագրերի, տեղեկագրերի չոր լեռնաշղթան և սոցիալական ցանցերի հաճախ զավեշտին նմանվող գրառումները:

Գրքերի աշխարհ: Այսօր էլ հիշում եմ լուսահոգի մորս բացատրած ընթերցանության «տեխնոլոգիան». • Պառկած մի կարդա, աչքերիդ հեռավորությունը գրքից 30 սմ, կարդալիս ոտքերդ մի շարժիր, թքոտ մատերով էջը մի շրջիր, կիսատ էջը մի ծալիր, գիրքը երկու տակ մի արա, մատներով մի ճմռթիր...

Մորս ձեռքի տակ գրքերը քիչ էին, ինձ օգնության էր գալիս հատկապես հորս հորաքույրը՝ բնատուր մանկավարժական տաղանդով օժտված Սրբուհի տատը: Նա իր մորից ժառանգած մի սև սնդու ուներ՝ լեփ-լեցուն գրքերով: • Ոչ մեկին գիրք չէմ վստահում, բայց քեզ կտամ, տեսնում եմ՝ կարդում ես, մանավանդ, գիտես պահել, - ասում էր նա ինձ: Նրա սնդուկից, որքան հիշում եմ, կարդացել էմ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», Շիրվանզադեի «Քաոս»-ը, Նար-Դոսի «Մեր թաղը», Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը և ամենավերջում՝ այդ ժամանակ նոր լույս տեսած Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» գիրքը: Ի դեպ, այն առաջին գիրքն էր, որի հանրային քննարկմանը ներկա եմ եղել Շնողի մշակույթի տանը: Քննարկմանը ներկա էին նաև մայրս և հորս հորաքույրը:

Գիրքը, կարծում եմ, ամենաանմոռանալի նվերն է: Ընծայագրով գիրքը ուղղակի սրբություն է: Խորհին խորհուրդ ունի այն իրողությունը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նոր տոմարով փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Նույն ամսվա 10-ն էլ գրող-մանկավարժ, հրապարակախոս Ալբերտ Փարսադանյանի ծննդյան օրն է: Ու իմ գրադարակում մի առանձին անկյունում հավաքվել են նրա 17 գրքերը՝ 16-ը ընծայագրով, մեկը առանց ընծայագրի՝ չհասցրեց: Գիրքը նվեր, անմոռանալի նվեր է, ու մեր կողքին քիչ չեն նվեր ստացողները, անգամ անձնական միջոցներով գիրք ձեռքբերողները, ովքեր ուղղակի մոռանում են, որ գիրքը միայն կարդալու համար է: Սեփական գիրքն անգամ հարստություն է միայն այն դեպքում, երբ տիրոջ ուղեղին են հասնում նրանում ամրագրված գաղափարները, մտքերը, հույզերը: Շատ անգամ եմ ափսոսանք ապրել, որ ժամանակակիցը չեմ եղել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Ղազարոս Աղայանի... Ու ամեն անգամ ինձ օգնության են հասնում նրանց գրքերը: Հիմա, երբ հիշում եմ Հովհաննես Թումանյանի, առաջինը ձեռքս եմ առնում Հայկական գրական հանրագիտարանների առաջնեկը՝ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանը: Հատկապես, որ բանաստեղծին հիշեցնող մի մեծ շրջապատ /Հովհաննես Այվազյան, Գառնիկ Շախկյան, Սուսաննա Հովհաննիսյան, Ռոզա Ղազումյան, Վահագն Սարգսյան, .../ ինձ քաջածանոթ են: ՈՒրախ եմ, որ, բացառությամբ լուսահոգի Գառնիկ Շախկյանի, նրանք դեռ մեր կողքին են ու պատրաստակամ լրացուցիչ մանրամասներ ավելացնել գրքում տեղ գտած փաստական նյութին: Երբեք չեմ մոռանա այն զգացմունքները, որ ունեցել եմ Գառնիկ Շախկյանի խորիմաստ ընծայագրերին առնչվելիս: ...Գիրք նվիրելու օրը տոն է՝ ազգային տոն: Այդ օրը տնից կարելի է դուրս գալ գոնե մեկ գրքով՝ ճանապարհին նվիրելու ակնկալիքով: Գիրք նվիրելու արվեստում կարելի է ներառել նաև գրքի փոխանակությունը: Օրվա խորհրդով գոտեպնդված՝ ուզում եմ առաջարկել, որ բացօթյա սրճարաններում բացվեն «բաց գրադարաններ»: Նման մի գրադարան կար Վանաձորի «Արցախ» պուրակում: Եթե ուզում ես տեղում գիրք կարդալ, վերցրու և կարդա: Իսկ եթե ուզում ես այն տուն տանել, ապա պարտավորված պիտի լինես տեղը դնել մեկ ուրիշ գիրք: Շատ ափսոս, որ այն կարճ կյանք ունեցավ: Այս ճանապարհով կարող են պրոպագանդվել նաև նոր հրատարակվող գրքերը: Ուզում եմ ընթերցողն իմանա, որ գիրք նվիրելու առթիվ իմ խոհերի ամբողջացմանը շատ օգնեց հանրաճանաչ Հրաչյա Հովհաննիսյանի «Ոսկե ամպ» հուշագրական վիպակի վերընթերցումը: Եկեք միասին Օրը տոն դարձնենք: Կարդա՛նք, նվիրե՛նք, փոխանակե՛նք գրքեր: Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Վաղարշակ Ղորխմազյան Գիրք նվիրելու օր Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին