f

Անկախ

Գիտե՞ք, որ…


150 տարի առաջ

Շռայլ ու առատաձեռն, բազում կրթօջախներ և հոգևոր կառույցներ հիմնած հայորդին՝ Հովհաննես Լազարյանը 1815թ հիմնադրել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Լազարյան տոհմի տարեգրության էջերում իրենց լուսավոր հետագիծն են թողել նաև Հովակիմ, Եղիազար, Խաչատուր Լազարյանները։

Խաչատուրի և Եղիազարի մահվամբ ընդհատվել է Լազարյանների արական ճյուղը։ Ուղիղ 150 տարի առաջ՝ 1873թ կայսերական հատուկ հրամանագրով Լազարյանների ազգանունը փոխանցվել է Խաչատուրի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ իշխան Սիմեոն Դավթի Աբասմելիքին և Աբասմելիքները անվանվել են Աբասմելիք-Լազարյաններ։

Սակայն Սիմեոնի որդու մահով մարել է նաև Աբասմելիք-Լազարյանների շառավիղը՝ վերջակետելով փառահեղ տոհմի շուրջ երկդարյա ընթացքի պատմությունը։

Հայկականը՝ “Տարվա կառույց”

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի քաղաքի Սուրբ-Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022թ տարվա կառույց անվանակարգում։ Ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին կարծես շաղկապում է ավանդականն ու ներկան, նման է 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։

Եկեղեցում առաջին պատարագը եղել է 2022թ Ապրիլի 24-ին, իսկ օծումը՝ դրա նախօրյակին։

Բախչինյանը կոչում է “չեմբերջիա” գիտություն

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ժամանակին ղեկավարել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը։ Այդ պաշտոնում նրա տեղակալը եղել է հայազգի երգահան Նիկողայոս Չեմբերջին (1903-1948)։ Բոլորովին վերջերս լոռեցի գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը թարգմանել և հայ ընթերցողի դատին է հանձնել վերջինիս նվիրված ռուս հայտնի երաժշտագետ Գեորգի Պոլյանովսկու “Նիկողայոս Կարապետի Չեմբերջի” մենագրությունը և կոմպոզիտորի դստեր՝ Վալենտինա Չեմբերջիի “Տանը երաժշտությունն էր ապրում” գրքից “Հայրս” գլուխը։ Նոր հրատարակված մի ուրիշ գրքում էլ գրական դիմանկարների անփոխարինելի վարպետ Ֆ. Բախչինյանը հանրայնացրել է հայ անվանի բարերար Գաբրիել Չեմբերջյանի կյանքն ու գործունեությունը։

Պատրաստեց տպագրության

Վաղարշակ Ղորխմազյանը

Վաղարշակ Ղորխմազյան Տեխասի հայկական եկեղեցի Մոսկվայի Լազարյան ճեմարան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին