f

Անկախ

ԱԱԾ-ն բացահայտել է անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր


ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի շարք անձանցից, այդ թվում՝ վերջինների կամ նրանց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նշված անձնագրային խմբի վարչական շենքում, բազմաթիվ դրվագներով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ:

ԱԱԾ-ից NEWS.a,-ին հայտնում են, որ դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով, քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար:

2023 թվականի փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին, քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված                 կաշառք-գումարը, անձնագրային հիշյալ խմբի վարչական շենքում անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել է ստացված կաշառք-գումարը։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում Ա.Ս-ն և Լ.Հ-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Դատարանի որոշմամբ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և վարութային գործողություններ՝ բազմադրվագ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Հայաստան ՀՀ ԱԱԾ

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին