f

Անկախ

Բարեկենդան և Թումանյան-154. Թումոն տոնում է Երևանում և Ստեփանակերտում


Փետրվարի 19-ին Երևանի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները հրավիրում են բոլորին` նշելու հայկական ավանդական ամենանշանակալի տոներից մեկը` Բարեկենդանը: Այս տարի տոնը համընկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, ինչն ամենայն հայոց բանաստեղծի անվանակից Թումոյի աչքից չէր կարող վրիպել: Հագեցած և բազմազան միջոցառումներով լի օրը կլինի հետաքրքիր և ուսուցողական ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար:
Թումո Երևան, Թումանյանի այգի
13:00-ից Թումո Երևանում մեկնարկող` Բարեկենդանի խորհրդին հատուկ միջոցառումները կանցկացվեն ինչպես կենտրոնի ներսում, այնպես էլ այգում`
  • Ծիսական տիկնիկների և դիմակների պատրաստման աշխատարաններ «Տոնացույց» և «Մուղդուսյան» կենտրոնների հետ
  • Թումոյի Զրանգի բենդի համերգ
  • Լարախաղաց. ելույթ կունենա «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի հերոս Հովսեփ Բեգլլարյանը
  • Տոնին հատուկ խաղեր
  • Ավանդական պարեր
  • Թումանյանի հեքիաթների բեմադրություն, Հենրիկ Մալյանի անվան թատրոն
  • Կինոդիտում. «Հայաստանի վերջին լարախաղացը» («Բարս մեդիա», ռեժիսորներ՝ Արման Երիցյան, Իննա Սահակյան), քննարկում համառեժիսոր Արման Երիցյանի և ֆիլմի հերոսի հետ

Մանրամասները` https://fb.me/e/5FBVShmwx

Ստեփանակերտ, Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն
Չնայած ավելի քան երկու ամիս տևող շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած բազմապիսի խնդիրներին և խոչընդոտներին` Թումո Արցախի թիմը ոչ միայն չի դադարել աշխատել, այլև պատրաստվել է հայկական ավանդական տոնին և Թումանյանի ծննդյան տոնակատարությանը:

13:00-ից Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում արցախցիներին սպասում են.
  • Թեմատիկ աշխատարաններ Շուշիի ստվերների թատրոնի բեմադրող-նկարիչ Արտակ Պողոսյանի կողմից
  • Թումանյանի ժամ Թումանյանի տուն-թանգարանի և Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի հետ
  • Արցախի պետական ջազ նվագախմբի՝ Step Band-ի համերգ
  • Տոնին հատուկ խաղեր Մարտունու մարզադպրոցի հետ
  • Ավանդական պարեր Մարիամ Անդրեասյանի հետ
  • Կինոդիտում. «Հայաստանի վերջին լարախաղացը» («Բարս մեդիա», ռեժիսորներ՝ Արման Երիցյան, Իննա Սահակյան)
Մանրամասները` https://fb.me/e/5FBVShmwx
Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում միջոցառումների մուտքն ազատ է և բաց բոլոր ցանկացողների համար:

 

Թումո Հովհաննես Թումանյան հոբելյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին