f

Անկախ

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների վերականգնած ուղեծրերի շնորհիվ արհեստական արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ աղետալի բախումից


Մարդու կողմից իրականացված տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական աղբով՝ բեկորներով, որոնց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում: Աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Ըստ նրա՝ 2021թ. դրությամբ Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն հատ օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչև 2000 կմ բարձրության վրա։ Դրանք շարժվում են շուրջերկրյա ցածր ուղեծրերով (ՇԵՑՈւ)։ 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում։ 10սմ ավելի մեծ չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են։ «Տարբեր չափերի մետաղական բեկորների արագությունը հասնում է վայրկյանում 8 կմ-ի։ Դա ավելի քան տասն անգամ մեծ է Կալաշնիկովի ավտոմատի գնդակի արագությունից (մոտ 700 մ/վրկ)։ Նշանակում է՝ դրանց էներգիան նույն զանգվածի դեպքում մեծ է ավելի քան 100 անգամ։ Այդ բեկորների բախումը գործող և առավել ևս կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է գիտենալ հնարավորինս մեծ թվով բեկորների շարժման ուղեծրերը։ Այդ դեպքում հնարավորություն է առաջանում չբախվելու նպատակով հասցնել խուսանավել»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 650000 չափում և վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար: Այս աշխատանքներն իրականացվել են «Մերձերկրյա տիեզերական տարածությունում վտանգավոր իրավիճակների նախազգուշացման ինքնաշխատ համակարգի տեղեկատվական ապահովում» ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի և ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության համատեղ ջանքերով:

 

«Ֆինանսավորումն ապահովում է ռուսական կողմը «Աստղագիտական կենտրոն» ընկերության միջոցով, որն իր հերթին «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության կապալառու կատարողն է։ Ըստ էության, այս ծրագիրը հենց սկզբից հանդիսացել է միջազգային ծրագիր, որտեղ դիտումները հիմնականում իրականացնում են հայ մասնագետները, իսկ տեխնիկական սպասարկումն ամբողջապես ապահովում են մեր ռուս գործընկերները»,- ասում է Հայկ Հարությունյանը:

 

Ծրագրում հիմնականում ներգրավված են երիտասարդ գիտնականներ։

 

«Նման կայանի գոյությունը թույլ է տալիս, որպեսզի մենք ինտեգրվենք մեծ կարևորություն ներկայացնող միջազգային ծառայության մեջ, որը ժամանակակից տեխնիկա և որոշակի փորձառություն է բերում Հայաստան։ Գուցե ինչ-որ ժամանակ անց, երբ մեր երկիրը կունենա արհեստական արբանյակներ, մեր կենտրոնի փորձը պետք կլինի երկրի համար նոր խնդիրներ լուծելու համար»,- ասում է Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ թեպետ ստացված տվյալները ֆինանսավորող կողմի սեփականությունն են, այնուամենայնիվ, ծրագրի մասին տեղեկատվական հոդված է տպագրվել Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներում՝ Harutyunian, H. A.; Nikoghosyan, E. H.; Melikian, N. D.; Azatyan, N. M.; Abrahamyan, H. V.; Paronyan, G. M.; Andreasyan, H. R.; Ohanian, G. A.; Gevorgyan, M. H.; Mikayelyan, G. A. 2017, New observational project for revealing natural and anthropogenic threats at the near-Earth space, Communications of BAO, Vol. 64, Issue 1, pp. 116-124:

 

Ներկայում բանակցություններ են ընթանում նաև Ավստրիայի «Աստղահամակարգեր» ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել Հայաստանում նման ինքնաշխատ դիտակայան ունենալ։ Ամենայն հավանականությամբ, առաջին աստղադիտակը կամ դիտակային մոդուլը կդրվի Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի դիտողական տարածքում, իսկ հետագայում կկատարեն նաև նոր դիտողական կայանի տարածքի որոնման աշխատանքներ:

 

16.02.2023թ

Բյուրականի աստղադիտարան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին