f

Անկախ

Երեքը՝ մեկում․ առաջարկվում է ստեղծել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Ստեղծել ԿԳՄՍ նախարարության ենթակայութմաբ գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի միավորման միջոցով։ Նման գաղափար է առաջարկում ներկայում հանրային քննարկման փուլում գտնվող ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։ Նախագծի հեղինակները նշում են, որ նորաստեղծ կառույցն իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական քաղաքականությունը։ Երեք կառույցներ միավորող կոմիտեի լիազորությունները փաստաթղթում սահմանված են 45 կետով։ Շահագրգիռ կողմերը մինչև փետրվարի 22-ը կարող են առաջարկություններ և դիտարկումներ ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ։ 

Տեղի՞ն է արդյոք այս միավորումը։ ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանն «Անկախի» հետ զրույցում նշում է՝ ոչ։ Արզումանյանի խոսքով՝ արտերկրում մեր գիտական աստիճանների վկայագրերը ճանաչվում են ԲՈԿ-ի շնորհիվ։ 

«Ինչքան էլ  ասում են, թե արտասահմանում նման կառույց չկա։ Կարևոր չէ՝ կա, թե չկա։ 

Աշխարհում մեր դիպլոմը ճանաչվում է միայն մի բանի համար, որ վրան գրված է՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողով։ Ես տարեկան քանի՜-քանի՜  նամակ էի ստանում խնդրանքով, որ հաստատենք՝ մենք ենք տվել տվյալ դիպլոմը, որ ճանաչեն։

 Եթե ԲՈԿ-ը  միավորում են այլ կառույցի, ի՞նչ են գրելու դիպլոմի վրա։ Արդյոք այդ գրվածն աշխարհը ճանաչելո՞ւ է»,- ասում է Արզումանյանը՝ հավելելով, որ նման որոշումները պետք է մանրակրկիտ ուսումնասիրված և հիմնավորված լինեն։

Արզումանյանը հարց է բարձրացնում, թե ինչու է նախարարությունը ձգտում ամեն ինչ միավորել՝ բուհերը, թատրոնները, այլ կառույցները։ Այս պարագայում Արզումանյանը նաև կասկածի տակ է դնում ոլորտների միասնական քաղաքականություն իրականացնելու հիմնավորումը։ «Ի՞նչ է, մինչ այս նախարարությունը միասնական քաղաքականություն որոշող չէ՞ր։ Դա հիմնավորում չէ։ Կրթության և գիտության բնագավառում նախարարությունը լիազոր մարմին է համարվում։ Ինչո՞ւ է այդ լիազոր մարմինը տարանջատվում։ Ինչո՞ւ է ԲՈԿ-ը միավորվում։ Դրանք առանձին գործող կառույցներ են,  անկախ գործառույթներով»,- ասում է Արզումանյանը։ Նա նաև հիշեցնում է, որ ժամանակին ԲՈԿ-ը կառավարությանն առընթեր կառույց էր, ինչն ավելի ճիշտ էր, քանի որ այն պետք է լինի անկախ հնարավոր ճնշումներից։

Այն, որ ԲՈԿ-ը պետք է լինի առանձին ու անկախ կառույց, շեշտում է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։  «Հայաստանում գրագողությունը եղել է և կա։ Այդ երևույթի դեմը  պետք է առնել, իսկ դրա համար մեզ պետք է  ուժեղ և անկախ կառույց՝ սկզբունքային ղեկավարով»,- ասում է նա։

Կրթության փորձագետը չի բացառում, որ առաջարկվող միավորման արդյունքը դրական կարող է լինել։ «Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկառավարվի, ով կկառավարի և ինպիսի փոփոխություններ կիրականացվեն»,- ասում է նա և հավելում, որ հայաստանյան կրթական համակարգի վրա նման կառուցվածքային փոփոխություներն էական ազդեցություն չեն ունենում։ 

«Դա է ցույց տվել տարիների փորձը,- ասում է նա։-90-ականներին մենք ունեցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը եղել է վարչապետի ենթակայության ներքո։ Չեմ ասի, թե այն ժամանակ բուհերը կամ գիտությունը մեծ զարգացում են ունեցել։ Այնպես որ՝ այս փոփոխությունը կարող է դրական արդյունքի բերել միայն և միայն այն դեպքում, երբ լավ կառավարիչներ լինեն, խելացի բարեփոխումներ իրականացվեն, համակարգի հետ ճիշտ աշխատանք իրականացվի և լինի նորմալ ֆինանսավորում։ Հետևաբար լուծումներն ավելի շատ այլ տեղերում են, քան այս փոփոխության մեջ»։

Անդրադառնալով իրողությանը, որ նորաստեղծ կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության, ոչ թե կառավարության ենթակայության ներքո, Խաչատրյանն ասում է․ «Կրթության նախարարությունը հիմա ամեն ինչ փորձում է կենտրոնացնել իր ձեռքում, անգամ ԳԹԿ-ն բերեցին նախարարության ենթակայության ներքո։ Մտահոգություն ունեմ ԲՈԿ-ի մասով։ Կուզենայի, որ ԲՈԿ-ն անկախ կառույց լիներ, հակակշիռ լիներ, որովհետև ԲՈԿ-ի տրամաբանությունը Հայաստանում ենթադրում է ինքնուրույնություն։ Այդ իմաստով այս հակակշիռը վերացվում է՝ դրանից բխող կոռուպցիոն հնարավոր ռիսկերով»։

Անդրադառնալով միասնական քաղաքականություն վարելու հիմնավորմանը՝ Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում միշտ էլ միասնական քաղաքականություն է վարվել․  «Հայաստանում բրգաձև կառավարում է։ Միշտ էլ վերևից ասել են, ներքևում  կատարել են, եթե որևէ  մեկը Հայաստանում փորձել է ընդդիմանալ միասնական քաղաքականությանը, նրան անմիջապես պաշտոնանկ են արել»։

Նա ավելի հավանական է համարում, որ միավորման որոշում է կայացվել հետազոտությունների արդյունքում։ «Ավելի հավանական է, որ ինչ-որ հետազոտություն է արվել, որի փորձագետները ճիշտ են համարել, որ այդ ամենը մեկ կառույցի մեջ կենտրոնանա, ռեսուրսները խելամիտ օգտագործվեն։ Հիմա երեք պաշտոնյայի փոխարեն կլինի կոմիտեի մեկ նախագահ, որն ըստ էության կունենա փոխնախարարի կարգավիճակ։ Փող կխնայվի, գրասենյակը մի տեղում կլինի, հաշվապահները կպակասեն։ Բայց չեմ կարծում, որ մեր խնդիրը մի քանի հաստիք խնայելն է»,- ասում է նա՝ շեշտելով, որ ներկայում հիմք չի տեսնում, որ երեք կառույցների միավորումը մեխանիկական բնույթ չի կրելու։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հրաժարական ներկայացրեց ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ նա տեղյակ չի եղել միավորման վերաբերյալ քննարկումներից, նրան միանգամից պատրաստի նախագիծն է ներկայացվել։ 

 

Կրթություն եվ գիտություն Գիտության կոմիտե Բարձրագույն որակավորման կոմիտե խմբագրի ընտրանի ԿԳՄՍ նախարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին