f

Անկախ

«Հիսուն հոգով էլ Շուշին կպահեինք». լեգենդար հրամանատար Թովմաս Թովմասյան


«Հիսուն հոգով էլ Շուշին կպահեինք». լեգենդար հրամանատար Թովմաս Թովմասյան

Թովմասը` հետախույզ-դիպուկահար

Պատերազմից հետո մի տեսանյութ էր պատահաբար աչքովս ընկել. «Մռով գնացող տղաների տրամադրությանը նայեք». տղաներից մեկի` Հարութի խոսքերն էին: Երգով, ժպիտով, անկոտրում ոգով մեր տղաները մարտի դաշտ էին մեկնում` Արցախը պաշտպանելու և հաղթանակով վերադառնալու հավատով:

«Անկախը» պատմելու է այդ տղաներից մեկի` Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի պաշտպանության բանակի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Սեյրանի Թովմասյանի մասին:

Թովմաս Թովմասյանն Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից էր: Նա ընտանիքի չորս եղբայրներից երրորդն էր: Հայրը` Սեյրան Թովմասյանը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է և վիրավորվել է 1992 թվականի մայիսի 8-ին` Շուշիի տանկ-հուշարձանի մոտ: Մայրը`Լաուրա Թովմասյանը, Արցախյան շարժման ակտիվիստներից է: Հայրենիքը պաշտպանելն ու նրան անձնվիրաբար ծառայելը Թովմասյան ընտանիքի սրբազան երդումն է: Հայրենիքը սրբություն էր նաև Թովմասի համար:

Թովմասը սովորել էր հարազատ գյուղի` Արցախյան առաջին ազատամարտի հերոս, Սզնեքի մարտական ջոկատի հրամանատար Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Քարին տակում հերոս Գրիշայի զոհվելուց հետո Թովմասի հայրն էր դարձել ջոկատի հրամանատարը:

2009 թվականին Թովմասն ավարտել է Արցախի պետական համալսարանի «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում ,ճանապարհային երթևեկության կազմակերպում» բաժինը` ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ:

Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հադրութի N զորամասում, որից հետո պայմանագրային զինծառայության է անցել ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերում: Ծառայել է պատվով ու նվիրումով և արժանացել բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների, «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալների:

Աշխույժ, ծայրահեղ իրավիճակների սիրահար էր Թովմասը: Նա պրոֆեսիոնալ զինվորական չէր, բայց բազմակողմանի տիրապետում էր տարբեր զինատեսակներին: Թովմասն ամեն անգամ ինքնակրթվում էր, զարգանում`նպատակ ունենալով տիրապետել բոլոր զինատեսակներին:

Նա սկզբում ծառայել էր Օմարում: 2017 թվականին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել էր սպայական դասընթացներին և լեյտենանտի կոչումով վերադարձել Արցախի հյուսիս`Եղնիկներ զորամաս` որպես ՊԲ դիպուկահարների դասակի հրամանատար:

Հրաշալի ընկեր, խստապահանջ և հոգատար հրամանատար էր Թովմասը: Հայրենիքի նվիրյալ որդին հայրենիքի հանդեպ սիրո, հարգանքի և պատասխանատվության զգացումով էր դաստիարակում նաև իր երկու զավակներին`Գոռին և Անգելինային: Գոռին տասը տարեկանից իր հետ Եղնիկներ էր տանում` կրակային պատրաստության, մարտական հերթապահության: Մեզ հետ զրույցում Գոռը պատմում է, որ գիշերները զրահաբաճկոն էր հագնում և հոր հետ հսկում հայրենիքի սահմանները: Թովմասը համոզված էր`երեխաներին փոքրուց պետք է սովորեցնել, որ հայրենիքը սկսվում է խրամատից:

«Մի անգամ բեռնատարով փայտ էինք տեղափոխում հայրիկի հետ, մեքենայի ղեկին ես էի: Երբ տեղ հասանք, մարդիկ չնկատեցին ինձ, փոքր էի, չէի երևում, կարծել են` վարորդը չկա»,- ժպիտով ասում է Գոռը:

Հոր մասին Գոռը մեծ խանդավառությամբ ու հպարտությամբ է պատմում: Թովմասը նրան փոքրուց էր կոփել և պատրաստել մեծ կյանքի դժվարություններին: Իմ հարցին` հոր ուժի և հոգատարության կարիքն ունի նա հիմա, Գոռը թաքուն սրբում է աչքերը, ես էլ նրա կարոտած աչքերում իմ հարցի պատասխանն եմ կարդում: Գոռը անկեղծանում է` երազում է շարունակել հերոս հայրիկի ճանապարհը` հետագայում ծառայելով Ազգային անվտանգության ծառայությունում:

Լեգենդար հրամանատարը

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Թովմասն աննահանջ կռվել էր թշնամու մեծաքանակ զորքի դեմ: Զինակից ընկերների խոսքով`նա միայն հաղթանակի մասին էր մտածում: Պատերազմի դաշտում արագ նկատում էր հակառակորդի շարժն ու կանխում նրա առաջընթացը դիպուկահարի հրացանով, ականանետով ու հրանոթով: 44 օր նա եղել էր տարբեր դիրքերում` հատուկ գրոհային խմբում մարտեր մղելով Եղնիկներում, Օմարում, Սղնախում, Շուշիում և Քարին տակում: Պատերազմի օրերին, երբ Թովմասը Եղնիկներում էր. տասնութ օր հարազատնները նրանից լուր չեն ունեցել:

Հոկտեմբերի 20-ին Թովմաս Թովմասյանի և Նարեկ Հովհաննիսյանի հրամանատարությամբ` քսան զինվորներով ջոկատը թեժ մարտեր է մղել Սղնախ գյուղի մոտ` պարտության մատնելով թշնամու հատուկջոկատայիններին: Հայրը պատմում է, որ տղաները թշնամու թիկունք`Գյուլիստան էլ էին հասել, ոչնչացրել թշնամու զինտեխնիկան:

«Թովմասը գժվում էր հայրենիքի համար: Հատուկ ծնվել էր հայրենիքի համար»,- հպարտությամբ և հուզված ասում է հայրը:

Սեյրան Թովմասյանն իր ձեռքերով և սեփական միջոցներով Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած ընկերոջ` Գրիշայի, իր ջոկատի տղաների համար երեք հուշարձան է կառուցել: «Ինչու պետք է թուրքին թողնենք գա հուշարձանի մոտ հասնի». հորն ասել է Թովմասը, հավատով, որ այլևս սրբավայր դարձած հուշարձանը կագնուն կմնա:

Շուշիի, Քարին տակի մատույցներում էր ընկերների` Նարեկի, նրա երկվորյակ եղբոր`Արայիկի, կամավորականներ Հարութի, Գուրգենի, Վարդանի, Գոռի, Եղիշեի, Բորիսի, Քրիստաֆորի ու հատուկջոկատային Մհերի հետ` շտապելով կանխել թշնամու առաջխաղացումն ու հետ շպրտել նրան: «Ինչ է` աշխարհի վերջը հո չէ, որ Քարին տակից դուրս գանք, նման բան լինել չի կարող». ասել է Թովմասը:

Այդ ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ասել էր. «Տղերք, մարտը թեժ է, բոլորս էլ գիտակցում ենք` կամ պիտի զոհվենք կամ հակահարված տանք ու փորձենք չզոհվել»: Նոյեմբերի 7-ին Շուշի-Քարին տակ հատվածը շրջափակվել էր թշնամու կողմից, որի օղակում հայտնվել էին Թովմասն ու իր ընկերները: Այդ ժամանակ հերոսաբար զոհվել էր Նարեկ Հովաննիսյանը:

Թեժ մարտերում մարդկային բազում կորուստներ են ունեցել, բայց դա չի կոտրել տղաների մարտական ոգին և հաղթելու կամքը: Կարծես ամեն կերպ կանխում էին թշնամու առաջխաղացումը, նրան մարդկային կորուստներ պատճառելով, բայց Թովմասի հոգում մի անհասկանալի` ներքին դավաճանության, թիկունքից նրանց հարվածելու տագնապ կար` ինչու՞ էին նահանջի հրաման տալիս, երբ աննահանջ կռվում էին: Հրետանին չէր աշխատում. Ասում էին` վերևից հրաման չկար: Զինվորական ճանապարհ անցած հոր հետ խոսելիս այս կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նա, նյարդայնացել: Չէ որ Շուշին հենց իր հայրն էր ազատագրել: Հիմա ինչու՞ պետք է պարտվեին:

Նոյեմբերի 7-ին նահանջի հրաման է տրվել նրանց, բայց Թովմասն ու իր ընկերները չեն ենթարկվել նահանջի հրամանին: Ութ ժամ հերոսաբար մարտնչել են: Դա Թովմասի վերջին` ճակատագրական մարտն էր:

Հարազատներին վերջին անգամ զանգել էր նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան` ժամը 12:00-ին: «Պապ, խիստ հոգնած եմ, թող քնեմ, ես կզանգեմ». ասել է հորն ու այդպես էլ չի զանգել նրան:

Այդ օրը նրա զինվորներից մեկը վիրավորվել էր: Մարտադաշտից հանելու ժամանակ դիպուկահարի` ոտքի հարվածից վիրավորվել էր նաև Թովմասը: Ճանապարհին խնդրել էր իրեն իջեցնել շտապօգնության մեքենայից և իր փոխարեն տեղափոխել վիրավոր զինվորներին: Հայրը պատմում է, որ վիրավոր Թովմասը հեռախոսազրույց է ունեցել ընկեների և եղբայրների հետ: Եղբորը` Նժդեհին, ասել էր. «Ոտքից չվիրավորվեի` Շուշին չէինք տա: Հիսուն հոգով էլ Շուշին կպահեինք»: Այդ ժամանակ էլ անմահացել էր նա, այդպես էլ չիմանալով, որ իրենց արյամբ սրբագործված Շուշին այլևս մերը չէ:

Որդու զոհվելու փաստի հետ մինչև օրս չի հաշտվում հայրը: Մայրն ամբողջ զրույցի ընթացքում արտասվում էր:

«Պատերազմում զոհեր լինում են: 90-ականներին էլ ենք անթիվ զոհեր տվել, բայց գոնե հաղթանակի բերկրանքով ենք ապրել»,- ասում է հայրը::

Պատերազմի հետևանքով ռմբակոծվել էր նրանց տունը, և միայն Թովմասի սենյակն էր ավերվել: Հիմա վերակառուցել են այն: Թովմասի` կիսատ երազանքների մասին էլ հարցրեցի:

«Հիմա խոսել երազանքների մասին, երբ հայրենիք էլ չունենք, չեմ կարող…»,- ցավով ասում է հայրը:

Հրամանատարըլեգենդըդիպուկահարըզինվորականը

Թովմասը զոհվել էր Շուշիում` այն վայրում, որտեղ քսանինը տարի առաջ, Շուշիի ազատագրման մարտերում վիրավորվել էր նրա հայրը` Սեյրան Թովմասյանը:

Նախախնամությու՞ն` բնավ… Ճակատագի՞ր` ոչ… Եթե նախախանամությամբ կամ ճակատագրի բերումով լիներ, ապա հերոսի զոհվելուց հետո` նոյեմբերի 9-ին, գոնե մենք` հայրենիքի համար ամենաթանկը զոհաբերածներս, ցավի զգացողությամբ հանդերձ, նորից հպարտությամբ կտոնեինք Շուշիի հաղթանակը: Ու չասեք, թե հողն իր գիրկն առավ բոլորին, որովհետև կարոտ էր նրանց սիրուն: Չէ որ հայրենիքի հանդեպ սերը նրանց արյան մեջ էր… և գուցե հենց այստեղ հակադարձեմ շատերին. չէ` անձնազոհությամբ չպետք էր ապացուցվեր նրանց հայրենասիրությունը. նրանք դեռ երկար պետք է ապրեին, որ ավելի շատ սեր տային հողին…

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Թովմաս Սեյրանի Թովմասյան 44-օրյա պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին