Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետը փրկարարական աշխատանքների մասնակի դադարեցման մասին է հայտնել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերն ասել է, որ բացի Մարաշ եւ Հաթայ նահանգներից, աղետի գոտու մյուս վայրերում փրկարարական–որոնողական աշխատանքներն ավարտվել են։
Նշենք, որ փետրվարի 6–ին, Մարաշ նահանգում 2 երկրաշարժ է գրանցվել՝ 7.7 եւ 7.6 մագնիտուդով, ինչի հետեւանքով զոհվել են 40 հազարից ավել բնակիչներ։