f

Անկախ

«Բոլոր եղբայրներս հերթով գնում են, ես էլ պիտի գնամ»։ Կամավորական Վազգենն անմահացել է Քարվաճառում


Կամավորական Վազգենը

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից էր կամավորական Վազգեն Հովհաննիսյանը։

Վազգենը Թալինի ՀՕՊ զորքերում պարտադիր զինծառայությունից հետո սովորել է Քանաքեռի սպայական դպրոցում։ Երեք տարի աշխատել է որպես ոստիկան։  Հետո սկսել է ջերմոցային մշակաբույսեր աճեցնել և զբաղվել դրանց վաճաքով։

Չորս որդիների հայրը պատերազմի առաջին օրը՝ վաղ առավոտյան, շտապել է համայնքապետարան և ցանկություն հայտնել Արցախ մեկնելու։ Նրան ասել են, որ չորս երեխաներ ունի և կարող է չգնալ։ Բայց Վազգենը շտապել է կողքի գյուղ, որտեղ հավաքվել էին կամավորները՝ ինքն էլ նրանց հետ կամավորագրվելով Արցախի պաշտպանությանը։ Կամավորներին տեղափոխող ոչ մի ավտոբուսով պատերազմի առաջին օրը նա չի կարողացել Արցախ մեկնել։

Սեպտեմբերի 29-ին փոքր որդուն՝ Արամին, պետք է կնքեին և միաժամանակ նշեին մյուս որդու՝ Արենի ծննդյան տարեդարձը։ Ամեն ինչ նախօրոք ծրագրել էին, պայմանավորվել քահանայի հետ և որոշել ընտանեկան նեղ միջավայրում հարազատներով նշել իրենց կյանքի կարևոր իրադարձությունները։

Վազգենն այդ օրը տուն է եկել ուշ երեկոյան։

«Եկավ ու ասաց․«Ահա եղբայրներս հերթով գնում են, ես էլ պիտի գնամ»։Դե իմ եղբայրներն ու իր եղբայրներն արդեն Քարվաճառում էին՝ դիրքերում»,- մեզ հետ զրույցում պատմում է կինը՝ Էմման։

Առավոտյան լուսաբացին արթնացրել է բոլորին, որ իրեն Արցախ ճանապարհեն։ Իր ձեռքով սուրճ է եփել և խմելու ընթացքում մի երկու բառ փոխանակել կնոջ հետ։

 «Էմմ ջան, գնամ, երեխաներին լավ կնայես, մինչև գամ։ Բայց եթե չգամ․․․»․ Վազգենի խոսքերն է հիշում Էմման։

«Անընդհատ մտածում էր, որ կարող է չգար։ Կոնյակ էր լցրել, ասաց՝ արի վերջին բարի ճանապարհն ինձ մաղթիր։ Կենաց խմեց, երեխաներին  ասաց՝ մամային լավ կնայեք»,- հուզված պատմում է Էմման։

Ավագ որդին՝ Մարտինը, հորը խնդրել է՝ անպայման հետ վերադառնալ։ Հետո լացել է։

Էմման պատմում է, որ հոգու խորքում շատ նեղացած էր Վազգենից և նրա իրերն էլ չի դասավորել։ Վազգենն առանց զինվորական գրքույկի էր գնացել՝ իր հետ վերցնելով միայն անձնագիրը։

«Եկավ, մեզ փաթաթվեց ու գնաց, հետ շրջվեց մի պահ ու ինձ նայեց՝ ուրիշ հայացքով։ Ուզում էի գնայի և պինդ գրկեի նրան, բայց չգնացի․․․»,- արտասվելով ասում է Էմման՝ իրեն մեղավոր զգալով, գուցե ամբողջ կյանքում զղջալով։

Հորը մարտադաշտ ճանապարհելուց հետո երեխաները տխրել են, հետո նստել են մոր հետ միասին լացել։

Վազգենը զոհվել է Քարվաճառում

Վազգեն Հովաննիսյանը նաև Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր։ Նա սեփական միջոցներով դիրքեր սնունդ և ծխախոտ էր հասցրել։ Այդ ժամանակ իրենց գյուղի տղաների հետ էր դիրքերում։

Էմման պատմում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Վազգենի հետ հազվադեպ էր խոսում։ Միայն հոկտեմբերի 4-ին էր բոլորի հետ հեռախոսազրույց ունեցել, իսկ արդեն հաջորդ օրը հարազատների և նրա կապն ընդհատվել էր։ Էմման ռմբակոծության ձայներ էր լսել, բայց ամուսինն ասել էր, որ ամեն ինչ լավ է և չպետք է անհանգստանալ։

«Մինչև հոկտեմբերի վեցը վատ էի, վատ զգացողություն ունեի։ Հացը կոկորդովս չէր գնում։ Բոլորը գիտեին, որ Վազգենը չկա, միայն  ես չգիտեի։ Հետո քեռիս եկավ ու ասաց՝ մի բան պիտի ասեմ, պետք է պինդ լինես,Վազգենը չկա»,- ասում է Էմման։

Էմման կարծում էր՝ Վազգենը վիրավոր էր, չէր պատկերացնում, որ չկար։

Ամուսնու զինակից ընկերներն Էմմային հետագայում պատմել են, որ Վազգենը միշտ առջևից էր գնում, ասում էր․ «Ինչ լինում է, թող ինձ լինի։ Ես չորս տղա ունեմ, եթե հանկարծ ինձ մի բան լինի, իմ տղաները կան։ Դուք ջահել եք, դուք դեռ պետք է երեխաներ ունենանք»։ Բայց հետո մի պահ կանգնել է և մտահոգ ասել՝ բա իմ Էմման առանց ինձ ինչ է անելու, ո՞նց է պահելու երեխաներին։ Պատմել են, որ ուժեղ պայթյունից Վազգենի մոտ արյան զեղում էր առաջացել։ Այդ օրը կարող էր շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց, բայց չի ստացվել։

«Վազգենն իր մահից երկու օր առաջ բույսեր էր հավաքել և դրանով թեյ պատրաստել։ Սանիկին ասել է՝ զենքս կպահե՞ս, գնամ երեխաներիս կնքեմ՝ գամ։ Այդպես էլ երազանք մնաց երեխաներին կնքելը․․․»,- արցունքները խեղդելով ասում է Էմման։

Էմմայի խոսքով՝ Վազգենն ամենալավ հայրն էր, ամենաուշադիր ամուսինը, հրաշալի ընկեր։ Ասում է՝ սիրտը կհաներ ու կտար մարդկանց։ Մինչև այսօր ամուսնու հետ կապված ամենալավ հիշողություններով են ապրում։ Երեխաների հետ կարող են նստել ու ժամերով խոսել նրա մասին։

«Այսօր պապիկի ձեռքերն էին ճաքել, հիշել ենք՝ ինչպես էր Վազգենը երեխաների ձեռքերը տաք ջրում տրորում, հետո կրեմով մշակում»,-ասում է Էմման։

Վազգենը հուղարկավորվել է Մարմարաշենի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Էմման հիմա միայնակ է մեծացնում իր չորս որդիներին։ Ավագ որդին՝ Մարտինը, սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում։ Երազում է զինվորական դառնալ և անպայման հետ բերել Քարվաճառը։ Չէ որ այնտեղ է զոհվել նրա հերոս հայրը՝ կամավորական Վազգենը։

Էմման  ասում  է, որ Վազգենի հետ նոր տուն  էին տեղափոխվել։ Վազգենն Էմմայի համար Գեղեցկության սրահ էր բացել, որտեղ կինը վարսահարդար պետք է աշխատեր։ Փոքրկին հայրն էր խնամում, որ Էմման կարողանար աշխատեր։ Կնոջն էլ կատակով ասել էր՝ պիտի աշխատես, որ մեզ պահես։

«Հիմա միայն ես եմ աշխատում  և երեխաներին պահում։ Մի պահ կոտրվել էի, բայց երբ սրահ եմ մտնում, զգում եմ Վազգենի ներկայությունը, այնտեղ ամեն ինչ Վազգենի ձեռքերով էր պատրաստվել։ Դա առավել մեծ պատասխանատվություն է ինձ համար»,- ասում է Էմման։

Էմման «Խոցելի կանանց սոցիալ-տնտեսական ներառումը Հայաստանում» ծրագրի շահառուներից է։ Անընդհատ կատարելագործվում է իր աշխատանքում։ Նոր մասնագիտություն է սովորել և այսպես շարունակում է ապրել և յուրովի պայքարել։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Վազգեն Հովհաննիսյան 44-օրյա պատերազմ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին