f

Անկախ

Տնտեսական լրագրողները հասարակության և բանկերի միջև երկխոսություն ապահովող կարևոր օղակ են. Մհեր Անանյան


Հայաստանի բանկերի միությունում տնտեսական լրագրողների և առևտրային բանկերի ղեկավար կազմի և մասնագետների մասնակցությամբ կայացած հանդիպման շրջանակներում ամփոփվեցին   Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ անցկացված երկամսյա սեմինարների արդյունքները։

Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ թվով 10 առանձին սեմինարներից բաղկացած երկամսյա  նախաձեռնության շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ տարբեր բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ: Նախապես ընտրված թեմաների միջոցով բանախոսներն անդրադարձել են Հայաստանում արժեթղթերի շուկային, կորպորատիվ արժեթղթերի թողարկմանն ու շրջանառությանը, կենսաթոշակային համակարգին, ֆինանսական շուկայի հիմնական և ածանցյալ գործիքներին,  վարկավորման գործընթացին, ժամանակակից բանկային համակարգին և ԿԲ գործունեությանը, ինչպես նաև  թվային բանկինգին, քարտային անվտանգությանն ու միջազգային ֆինանսական կառույցների ծրագրերի կարևորությանը ՀՀ-ում ոլորտային զարգացման համար։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը վստահեցրել է, որ միությունը պատրաստակամ է լրագրողական համայնքի և մասնավորապես՝ տնտեսական լրագրողների հետ  արդյունավետ և բազմակողմ համագործակցության ամրապնդման հարցում։

«Տնտեսական լրագրողները հասարակության և բանկերի միջև երկխոսություն ապահովող կարևոր օղակ են։ Նյութը ճիշտ, գրագետ և պարզ լեզվով մատուցելը թերևս նրանց ամենակարևոր մասնագիտական գործառույթն է, իսկ առևտրային բանկերի բանախոսների մասնակցությամբ Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպվող ամենամյա դասընթացները՝ նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել ֆինանսատնտեսական նյութերի և խնդիրների ֆրեյմավորումն ու մատուցումը»,-նշել է Մհեր Անանյանը։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում կարևորելով լրագրողական համայնքի հետ աշխատանքը՝ նշել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ։

«Հայաստանի բանկերի միությունը մշտապես կարևորել է հանրության շրջանում բանկային համակարգին առնչվող ընկալելի, հիմնավորված և անաչառ հրապարակումների առկայությունը և հենց այս նպատակին են ուղղված նաև տնտեսական լրագրողների համար կազմակերպվող ամենամյա դասընթացները։ Լրագրողական համայնքի կողմից ներկայացվող հավաստի հրապարակումներն օգնում են ձևավորել ճիշտ սպասումներ ու վարքագիծ, ինչպես նաև կայացնել ճիշտ որոշումներ։ Ձեր կողմից յուրաքանչյուր տարի ցուցաբերվող մասնակցության բավականին մեծ ակտիվությունը ևս փաստում է, որ իսկապես կա նման նախաձեռնության անցկացման անհրաժեշտությունը»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

Կարևորելով ՀԲՄ հետ տնտեսական լրագրողների ակումբի երկարամյա համագործակցությունը՝ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել միությանը Հայաստանում տնտեսական լրագրության զարգացման և այդ թեմաներով լրագրողական, վերլուծական հետազոտական աշխատանքները խրախուսելու գործում ունեցած ինստիտուցիոնալ մասնակցության համար։

«Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների համագործակցությունն ունի 12 տարվա պատմություն։ Այս տարիների ընթացքում իրականացվել են համագործակցության բազմաթիվ ծրագրեր և արդեն ավանդական դարձած միջոցառումներ, որոնց շարքում են նաև տնտեսական լրագրողների ամենամյա սեմինարները։ Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն նոր նախագծեր»,-նշել է Աննա Բաղդասարյանը։

Միջոցառման ընթացքում սեմինարիներին մասնակցած  լրագրողներին և  բանկերի մասնագետ-բանախոսներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր և շնորհակալագրեր։ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից հատուկ շնորհակալագրի է արժանացել նաև Հայաստանի բանկերի միությունը։

Հայաստան Հայաստանի բանկերի միություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին