Իմ սիրելի, հարազատ մարդիկ տարիներ առաջ արտագաղթեցին ոչ միայն սոցիալական պայմաններից դրդված, նրանք արտագաղթեցին հատկապես անարդարությունից, սոսկալի անարդարությունից ու կոռուպցիայից դրդված։ Ամեն արտագաղթողից հետո իմ մեջ մի բան մեռնում էր, ու ես խեղդվում էի անարդարությունից։
Անթիվ֊անհամար սպառնալիքներ ամեն անգամ մի սուր հոդվածից հետո, ու ես հիվանդանում էի, լարվում։
Շքեղ դարպասներից ներս տեսնում էի իշխանների տներ, որոնք իմ հուսահատության հաշվին կառուցվել, ու չարանում էի։
Անառողջ բան կար օդում, անբնական։
Հիմա՞։ Հիմա ես գիտեմ, որ անցյալի դասերը մշտապես պետք է հիշել, անընդհատ իրականությունից կտրվող ոտքերը քաշել, կպցնել գետնին, մշտարթուն լինել, որ ձեռնունայն չմնաս։ Ինչու՞։ Որովհետև այնքան մեծ են եղել հույսերը, այնքան մեծ՝ ոգևորությունը, որ ավերիչ կլինի խորքային հիասթափությունը։
Մի անգամ գործ ունեցա նորընտիր, ազգընտիր պաշտոնյաներից ոմանց հետ։ Իմ դիմաց նստած էին նախկինների պես անհաղորդ դեմքով, թայֆայական մտածողությամբ մարդիկ, որոնք... հհկ֊ական չէին։ էստեղ հասկացա, որ հարցը կուսակցությունը չէ, հարցը տեսակն է, մարդկային տեսակը։
Այս տեսակի դեմ պայքարը պետք է մի՛շտ լինի, հեղափոխությունն այս իմաստով չի ավարտվել։
Հ.Գ; մի օր կպատմեմ նշածս միջադեպի մասին