f

Անկախ

ԱՄՆ-ի համար հակամարտությունների կարգավորումը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հնարավորություն է․ փորձագետ


ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը, քանի որ դա ընկալվում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու կամ ռուսական ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հավելեց, որ գերտերությունները մրցակցում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում՝ դա անվանելով նորմալ միջազգային քաղաքական գործընթաց։

«Եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, ապա կհեռանա ողջ Հարավային Կովկասից։ ԱՄՆ-ն դա հասկանում է եւ կարծում է, որ դրան կարելի է հասնել միայն ղարաբաղյան խնդրի լուծմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Վաշինգտոնի համար կարեւոր չէ, թե ինչպես  կլուծվոի հակամարտությունը։ Ավելի կարեւոր է հենց խնդրի լուծումը․ լինի դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, թե տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց փորձագետը։

Նրա գնահատմամբ, միջազգային հարաբերություններում ընդունված չէ անել այն, ինչ արել է Ադրբեջանի նախագահը Մյունխենում պետության ղեկավարի (ՀՀ վարչապետ Փաշինյանի) ներկայությամբ ու պատասխան չստանալ։

Սա, ըստ նրա, խոսում է Հայաստանի ղեկավարության թուլության մասին ոչ միայն արտաքին հարաբերություններում, այլեւ բանակցային գործընթացում, Ադրբեջանի հետ շփումներում։ «Սա ոչ միայն իշխանությունների հեղինակության խնդիրն է, այլ նաեւ Հայաստանի՝ որպես պետության։ Հայաստանի շահերը, մեծ հաշվով, ներկայացված չեն եւ չեն պաշտպանվում»,- եզրափակեց Սարգսյանը։

Հայաստան Սուրեն Սարգսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին