ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստան Բրյուսելում պաշտոնապես հաստատվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից: Այս մասին Twitter-ի-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Նիդերլնդների դեսպան Նիկո Սխերմերսը: Նա նաեւ նշել է. «Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում։ Հպարտ եմ իմ ներդրումն ունենալու համար»:
Ավելի վաղ Անկախըhttps://ankakh.com/hy/article/121256 հայտնել էր, որ Այսօր Եվրամիությունը 100 մարդուց բաղկացած առաքելություն է ուղարկել Հայաստան: Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Եվրամիությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելուն։