f

Անկախ

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը 2022-ին շեշտակի աճել են. ՀՔԱՎ


Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական  բռնությունները,  մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022թ շեշտակի աճել են։ Այս մասին հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ըստ այդմ, ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

 

 

Հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը  2022 թ․-ին,  2021 թ.-ի համեմատությամբ, աճել է 47․8 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։ Այսպիսով, 2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։ Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը՝ խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։

Ավելին, ոստիկանության ծառայողների գործողությունները տարեց տարի ավելի անկանխատեսելի են դառնում։ Մասնավորապես՝ 2022 թ․ ապրիլի 25-ից ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ սկսեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիաներն ուղեկցվեցին ոստիկանության ծառայողների կողմից անհիմն ու անհամաչափ ուժի կիրառմամբ, առանց իրավական հիմքերը ներկայացնելու անձանց ազատությունից զրկմամբ, քաղաքացիների առողջությանը վնասի պատճառմամբ, գույքի վնասմամբ, անչափահասների նկատմամբ ուժի կիրառմամբ և ազատությունից զրկմամբ, լրագրողների գործունեության խոչընդոտմամբ և նրանց նկատմամբ ուժի կիրառմամբ, քաղաքացիական հագուստով, դիմակավորված, առանց որևէ տարբերանշանի անձանց ներգրավմամբ հավաքների վայրերում, որոնք բռնություն էին կիրառում մասնակիցների նկատմամբ, նրանց բերման ենթարկում։ Ընդ որում, ոստիկանության ապօրինի գործողությունները գովաբանվում և արդարացվում են պաշտոնատար անձանց կողմից։ Նշենք, որ դիմակավորված անձանց ներգրավումը հավաքների վայրերում թերևս հետհեղափոխական Հայաստանում դարձել է օրինաչափություն, մինչդեռ անընդունելի է առանց տարբերանշանի ոստիկանության ծառայողների ծառայության իրականացումը և առավել ևս քաղաքացիական հագուստով և դիմակավորված անձանց գտնվելը հավաքների իրականացման վայրում, որը հանդիսանում է օրենքի խախտում։

2022 թ․-ն աննախադեպ էր՝ անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Նվազագույն հաշվարկով 10 օրվա ընթացքում բերման ենթարկվեց ավելի քան 15 անչափահաս անձ, հաճախ անհամաչափ ուժի կիրառմամբ․ մեկ անչափահասի մոտ արձանագրվել են մարմնական վնասվածքներ, իսկ երկուսը ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել են ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերունքի։

Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող (օրինակ՝ ոստիկանության ծառայողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր գործընկերների կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին)։ Ոստիկանության կողմից նաև հատուկ միջոցներ (ծխարձակող և լուսաձայնային նռնակներ) են կիրառվել քաղաքացիների նկատմամբ։

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ բազմաթիվ էին իրավիճակները, երբ ոստիկանության ծառայողները չեն վերահսկել իրենց։ Նրանք տրվում էին սադրանքների, վիրավորում, փողոցային բառապաշարով խոսում ակցիայի մասնակիցների հետ, հրում նրանց, վնասում գույքը (ավտոմեքենան), մինչդեռ ոստիկանական համազգեստը պարտավորեցնում է նրանց մնալ իրենց իրավասությունների սահմաններում և գործել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան։

Ոստիկանության ծառայողները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ «պաշտպանեցին» Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի խաղաղ ցուցարարներից։ Վերջիններիս խախաղ հավաքներ անցկացնելու իրավունքը խոչընդոտվեց պատճառաբանությամբ, որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Արձանագրենք, որ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը Հայաստանում չպետք է  սահմանափակվի և չպետք է պայմանավորված լինի ազգային պատկանելիությամբ կամ քաղաքացիությամբ։

Առավել մանրամասն՝ այստեղ:

ՀՀ Ոստիկանություն Մարդու իրավունքներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին