f

Անկախ

Բելառուսում ընդունել են պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու հնարավորության մասին նախագիծը


Բելառուսցի պատգամավորները երկրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել են օրինագիծ պետական դավաճանության համար պաշտոնյաներին մահապատժի ենթարկելու հնարավորության մասին, երեքշաբթի տեղեկացրել է հանրապետության խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։

Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է արժանանա խորհրդարանի վերին պալատի հավանությանը եւ ստորագրվի նախագահի կողմից։

«Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ «Քրեական պատասխանատվության հարցերի վերաբերյալ օրենսգրքերի փոփոխության մասին»... Օրինագծով ճշգրտումներ են մտցվելու Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ Բելառուսի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում։ Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է պատժի բացառիկ միջոցի՝ մահապատժի կիրառման հնարավորություն պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց եւ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձանց համար, որոնք այնպիսի հանցագործություն են կատարել, որը նախատեսված է քրեական օրենսգրքի «Պետության դավաճանություն» հոդվածով»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը ներկայացվել է նրա թելեգրամ-ալիքում։

Մամուլի ծառայության տվյալներով՝ նախատեսված է նաեւ պատժի կիրառման հնարավորություն տուգանքի ձեւով՝ խաղաղության եւ մարդկության անվտանգության, հանրային անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու համար, ինչպես նաեւ տուգանքի չափի ավելացում նման հանցագործությունների կատարման համար՝ մինչեւ 50 հազար բազային մեծություն։

Օրինագծով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, որոնք մասնակցել են այն հանցագործությունների նախապատրաստմանը, որոնք նախատեսված են «հարձակում միջազգային պաշտպանություն ունեցող հաստատությունների դեմ» եւ «դիվերսիա» հոդվածներով, եթե նրանք ժամանակին նախազգուշացրել են պետական մարմիններին կամ այլ կերպ աջակցություն են ցուցաբերել այդ հանցագործությունների կանխմանը։

Մտցվում է «ահաբեկչության քարոզչություն» հոդվածը, որը, ինչպես սպասվում է, զգալիորեն կուժեղացնի այդ օրենսգրքի կանխիչ պոտենցիալը, քանի որ կնպաստի ահաբեկչությունը խրախուսող տեղեկության տարածման կանխմանը եւ թույլ չի տա ընդունել ահաբեկչության գործելակերպը եւ գաղափարաբանությունը։ Նաեւ առաջարկվում է Բելառուսի օրենսդրությունը լրացնել «պետական գաղտնիքների պաշտպանությանը ներկայացվող պահանջների խախտում» հոդվածով, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Բելառուսի պետական գաղտնիքը կրողի՝ Բելառուսի սահմաններից դուրս միտումնավոր, անօրինական տեղափոխման համար։

Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ օրինագիծը նախատեսում է տասն օրով ավելացնել մարդու կալանավորման ժամկետը, եթե կան «պետության դավաճանության» կասկած, «դավադրություն կամ այլ գործողություններ, որոնք կատարվել են պետական իշխանությունը զավթելու նպատակով», «լրտեսություն», «գործակալական գործունեություն», «ահաբեկչական գործողություն պետական կամ հասարակական գործչի դեմ, «դիվերսիա»։ Նախատեսվում է նաեւ ավելացնել եւ 20 օր դարձնել այն ժամկետը, որի ընթացքում այդ մարդկանց պետք է մեղադրանք առաջադրվի։

Աշխարհում Բելառուս պետական դավաճանություն մահապատիժ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին