Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՊՆ) եւ «Ռոսատոմը» անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստվեն միջուկային փորձարկումներ իրականացնել, սակայն Մոսկվան առաջինը դրանք չի անցկացնի, երեքշաբթի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս իրավիճակում (ԱՄՆ-ում միջուկային զենք փորձարկելու գաղափարների) ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ «Ռոսատոմը» պետք է պատրաստ լինեն ապահովելու ռուսական միջուկային զենքի փորձարկումը։ Իհարկե, մենք առաջինը չենք անի դա, բայց եթե ԱՄՆ-ն փորձարկումներ անցկացնի, ապա մենք էլ կանցկացնենք»,- ասել է պետության ղեկավարը։