f

Անկախ

Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջեւ, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչեւ վերջ.Նախշքարյան


ԲԴԽ այսօրվա նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանը հետաքրքրվեց Արդարադատության նախարարության ներկայացուցչից թե ո՞ր արտահայտությամբ է երեւում իր անհամաձայնություն հայտնելը ԲԴԽ որոշման հետ։

ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց, թե չկա կոնկրետ արտահայտություն, դա երեւում է նրա հայտարարությունների կոնտեքստից։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ում քննվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը:

«Բացի ձեր հնչեցրած ճապոնական փիլիսոփայությունից անհամաձայնություն հայտնելը պետք է ունենա առնվազն փաստական հանգամանքների անհերքելի շեմ։ Դուք ներկայացրել եք միջնորդություն, որտեղ չկա կասկածի նշույլ»,-ասաց Նախշքարյանը եւ նրան ընդհատեց ԲԴԽ անդամներից Նաիրա Հովսեփյանը։

Ի պատասխան ԲԴԽ  անդամի, դատավորն ասաց. «Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջեւ, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչեւ վերջ: Ես հարցը հնչեցրեցի։ Ձեր ներկայացրած միջնորդությունում որտե՞ղ է փաստական տվյալը»:

ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ դատավորը հայտարարել է, որ ԲԴԽ որոշումը վիճահարույց  է համաչափության տեսանկյունից, գրել է, որ ԲԴԽ անդամները պետք է ապրեն այդ որոշման հետ, հետեւաբար կասկածի տակ է դնում դատարանի կողմից կայացրած որոշումը։

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Նախշքարյանի նկատմամբ հարուցված վարույթով փորձ է արվում դատավորին պատժել՝ գործադիր իշխանությանը, հատկապես՝ ԱՆ-ին ուղղված քննադատությունների համար , որը կապված է դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը չլուծելու հետ:

Ինչ վերաբերում է այն դրվագին, որը վերաբերում է «Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չի կատարում, որ դատավորները կանգնեն ԲԴԽ-ի առաջ» արտահայտությանը, դատավորը հետաքրքրվեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը նեղացել է դատավոր Նախշքարյանից նրա համար, որ դատավոր Նախշքարյանն ասել է՝ արդարադատության նախարար, ինչու՞ չես կատարել պոզիտիվ պարտականությունը՝ որպես լիազոր մարմին»: Նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով հարցին, վստահեցրեց, թե ներկայացված միջնորդության հետ կապ չունի:

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց՝ մինչեւ փետրվարի 22-ը, ժամը՝ 09։30-ը:

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:  Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:

Զարուհի Նախշքարյան կարգապահական վարույթ ԲԴԽ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին